Արևելյան գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան գայլ
Արևելյան գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Արևելյան գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus lycaon
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Արևելյան գայլը (լատին․՝ Canis lupus lycaon) գորշ գայլի տարատեսակ է, որը ապրում է Հյուսիսային Ամերիկայի արևելյան հավածում։ Այս տարատեսակը տարածաշրջանում հաստատվել է դեռ պլեիստոցենի դարաշրջանից։ Հայտնի են արևելյան գայլի և կոյոտների խառնուրդներ, որոնք հայտնի են կոյոտագայլ անվանմամբ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գայլը չափսերով ավելի փոքր է սովորական գորշ գայլից։ Ժամանակի ընթացքում կենդանիները խառնվել են իրար։ Համարվում է, որ կարմիր գայլը իր առանձնահատկություններով շատ նման է արևելյան գայլին։ Սակայն կարմիր գայլի ԴՆԹ անալիզները ցույց են տալիս, որ այն մոտ 80 տոկոսով կոյոտ է և մոտ 24 տոկոսով գորշ գայլ, իսկ արևելյան գայլը՝ 58 տոկոս գորշ գայլ և 42 կոտոս կոյոտ։ Անվտանգության նպատակներով սովորաբար գայլերի ոհմակները քշում են կոյոտներին, սակայն գրանցվել են շատ դեպքեր, երբ արու գայլելը բազմացման շրջանում զույգավորվել են էգ կոյոտների հետ։ Էգ գայլերը չեն զույգավորվում արու կոյոտների հետ, քանի որ այս վերջին կենդանին իր չափսերով բավական փոքր է։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գայլի մորթին համեմատաբար բաց է։ Այն ունի բաց մոխրագույն-շագանակագույն երանգ։ Ականջների ետևի մասը ունի կարմրավուն երանգ։ Մեջքը և կողքերը ունեն երկար, սև մազեր։ Կարող են հանդիպել նաև ավելի մուգ մորթի ունեցող գայլեր։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գայլերը սնվում են տարբեր կենդանիներով՝ տարբեր տեսակի եղջրավորներ, կրծողներ և նույնիսկ փոքր մկներ։ Որոշ հատվածներում այս գայլերը կարող են մտնել նաև բնակելի տարածքներ։ Ձմռան ամիսներին այս գայլերը հիմնականում սնվում են սպիտակապոչ եղնիկներով։

Բնակության վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան գայլերը հիմնականում հանդիպում են կանադական Օնտարիո նախանգում, կարող են հանդիպել նաև Քվեբեքում։ Միացյալ Նահանգներում նրանք առկա են Միննեսոտա և Մանիտոբա նահանգներում։ Մինչև Ամերիկայի գաղութացումը եվրոպացիների կողմից, այս գայլերը առկա են համարյա ողջ Հյուսիսային Ամերիկայում, սակայն թիվը կտրուկ կրճատվել է, քանի որ նորեկները գայլերի մորթին օգտագործում էին առևտրական նպատակներով։

Պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր պաշտպանական գործընթացներ են կիրառվել այս գայլերի թիվը շատացնելու և նրանց կյանքը ապահովելու համար։ Արևելյան գայլերը համարվում են վերացող ցեղատեսակ, սակայն շատերը այս փաստին համաձայն չեն դրա պատճառով այս գայլերին պաշտոնապես վերացող ցեղատեսակ հնարավոր չէ համարել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]