Արևադարձ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևադարձ
Heliotropium indicum W2 IMG 9793.jpg
Heliotropium indicum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ որոշված չէ
Ընտանիք Գաղտրիկազգիներ
Ցեղ Արևադարձ
Լատիներեն անվանում
Heliotropium
L., 1753
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 31634
NCBI 21621

IPNI4614-1

Արևադարձ (լատ.՝ Heliotropium), խամբար, արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 220, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ արևադարձ էլիպսաձև (H, ellipticum), արևադարձ եվրոպական (H, europaeum), արևադարձ թավապտուղ (H, lasiocarpum), արևադարձ Ցվելյովի (H. tzveleviiէնդեմիկ, արևադարձ ցածր (H, supinum)՝ հազվագյուտ և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունի բարձրությունը 20-40 (մինչև 100) սմ է։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառաբաժան է, ընկուզանման։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Ծաղկաբուծության մեջ օգտագործում են արևադարձ պերուականից (H. peruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png