Արևադարձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևադարձեր (հուն.՝ τροπιός/χύχλος՝ պտույտի շրջան), զուգահեռականներ՝ հասարակածից 23°27՛ հյուսիս (Հյուսիսային կամ Խեցգետնի արևադարձ) և 23° 27՛ հարավ (Հարավային կամ Այծեղջյուրի արևադարձ)։ Հունիսի 21-ին կամ 22-ին (ամառային արևադարձ) կեսօրին արեգակը զենիթային դիրքում է հյուսիսային արևադարձի վրա գտնվող վայրերի, իսկ դեկտեմբերի 21-ին կամ 22-ին (ձմեռային արևադարձ)՝ հարավային արևադարձի վրա գտնվող վայրերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png