Արքիմեդի օրենք
Արքիմեդի օրենքը. Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին: Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ: Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում: Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին: FA= pgV , որտեղ՝ ρ — հեղուկի (գազի) խտությունն է, g —ազատ անկման արագացումը, V— սուզված մարմնի ծավալը (կամ մարմնի այն մասը, որը գտնվում է հեղուկի (գազի) մակերևույթից ներքև): Հեղուկի մեջ գտնվող ցանկացած մարմնի վրա ազդում է երկու ուժ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված դուրս հրող(Արքիմեդիան) FԱ ուժը ևուղղաձիգ դեպի ներքև ուղղված ծանրության Fծ ուժը: Եթե այդ ուժերը հավասար են՝
-
-
- Fծ=FԱ
-
Ապա մարմինը հավասրակշռության վիճակում: Այս հավասարությանն արտահայտում է մարմնի լողալու պայմանը: Որպեսզի մարմինը լողա, անհրաժեշը է, որ նրա վրա ազդող ազդող ծանրության ուժը հավասառակշռի դուրս հրող (Արքիմեդիան) ուժով: Մարմինների լողալու պաըմանը կարելի ներկաըացնել է ներկաըացնել այլ տեսքով: արքիմեդիան ուժը կարելի է ներկաըացնել հետևյալ տեսքով.
-
-
- FԱ=ρհVհg
-
Համանման ձևով կարելի է ներկաըացնել նաև մարմնի վրա ազդող ծանրութըան ուժը: Մենք գիտենք: որ Fծ=mg, որտեղ m-ն մարմնի զանգվածն է: բայց մարմնի խտության և նրա ծավալի արտադրյալին՝ m=ρV,ուստի
-
-
- Fծ=ρVg:
-
Արքիմեդիան և ծանրության ուժերի արտահայտությունները տեղադրենք Fծ=FԱ հավասարության մեջ.
-
-
- ρVg=ρհVհg
-
Հավասարության երկու մասերը բաժանելով g-ի վրա՝ կստանանք մարմինների լողալու պայմանը, նոր տեսքով
-
-
- ρV=ρհVհ
-
Ստացված բանաձևից բխում են երկու կարևոր հետևություններ: