Արքայապսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայապսակ
Արքայապսակ
Արքայապսակ շախմատային
ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Շուշանածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Արքայապսակ
Լատիներեն անվանում
Fritillaria
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42932
NCBI 59070

Արքայապսակ (լատ.՝ Fritillaria), շահպսակ, արքունի կակաչ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արքայապսակ դեղին (F. lutea), արքայապսակ կովկասյան (F. caucasica), արքայապսակ հայկական (F. armena), {{bt-armlat|արքայապսակ քրդական|F. kurdica)։

Ձևաբանություն[խմբագրել]

Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 20-25 սմ է։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ։ Ծաղկում է մարտ-մայիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, նոսրատառներում, մարգագետիններում, թփուտներում և այլն։

Դեղին արքայապսակը հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռնային և ալպյան գոտիների մարգագետիններում։ Ծաղիկները դեղին են, խոշոր։ Քրդական արքայապսակը հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռնային գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Gen. Pl. ed. II (1742) n° 330, Species Plantarum (1753) 1: 303—304
  2. Tropicos.org. Missouri Botanical Garden. 14 Apr 2009
  3. Germplasm Resources Information Network — GRIN: Fritillaria L.(անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png