Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում 2011թ ապրիլի 29ին: Հարսանիքը արարողությունը սկսել է Լոնդոնի ժամանակով ժամը 11.00-ին, իսկ Երևանի ժամանակով ժամը 15.00: Արքայազն Ուիլյամը առաջին անգամ Քեյթ Միդլթոնին հանդիպել է 2001թ, երբ նրանք միասին սովորում էին Սենտ Էդրյույի համալսարանում: Նրանց պսակադրման լուրը հաստատվել է 2010թնոյեմբերի 16ին Բուքինգեմյան պալատում: Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել մեծ շուքով անցկացվող հարսանեկան իրենց հանդեսի ժամանակ։ Նման հարսանյաց հանդես Բրիտանիայում տեղի չի ունեցել Ուիլյամի ծնողների՝ իշխան Չարլզի և հանգուցյալ իշխանուհի Դիանայի 1981 թվականին կայացած հարսանյաց հանդեսից ի վեր։

Ուիլյամը և Քեյթը

Երիտասարդ զույգը երդման խոսքեր է արտասանել 1.900 հյուրերի և հարսանյաց հանդեսը հեռուստատեսությամբ, համացանցով և այլ լրատվամիջոցներով հետևող մոտ 2 միլիարդ հանդիսատեսի առջև։ Լոնդոնի փողոցներում հավաքվել են արքայական զույգին տեսնել ցանկացող հարյուր հազարավոր մարդիկ։ Հարսանյաց հանդեսին հրավիրվածների շարքում էին Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը և ճանաչված երաժիշտ Էլթոն Ջոնը։ Ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը։

Նորապսակները Բուքինգեմյան պալատի պատշգամբում

Լոնդոնում հավաքված ժողովրդի հոծ խմբերին վերահսկելու համար քաղաքի փողոցներ է դուրս եկել ոստիկանության հինգ հազար ծառայող։ Ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան ձերբակալել է երեք մարդու՝ հասարակական անդորրը և հանգիստը խախտելու դավադրություն ծրագրելու կասկածանքով։ Նորապսակները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն իրենք «անչափ զգացված են» անցյալ տարվա նոյեմբերին նշանադրության ժամանակից ի վեր հասարակության կողմից իրենց նկատմամբ ուղղված բարյացակամ տրամադրվածության համար, և շնոհրակալություն են հայտնել ժողովրդին՝ իրենց կյանքի ամենաերջանիկ այս տոնակատարությանը միանալու համար։

Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն

Բուքինգեմյան պալատի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ուիլյամին ու Քեյթին, որին ամուսնանալուց հետո պաշտնապես անվանելու են Քեթրին, տրվելու են Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսները։

Հղումներ [խմբագրել]