Արփի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արփի (Վայոց Ձորի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)
Գյուղ
Արփի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
Հիմնադրված է1965 թ.
Այլ անվանումներԱրփիավան, Արփնի
ԲԾՄ1060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1149[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3623
Արփի (գյուղ) (Հայաստան)##
Արփի (գյուղ) (Հայաստան)
Արփի (գյուղ) (Վայոց ձորի մարզ)##
Արփի (գյուղ) (Վայոց ձորի մարզ)

Արփի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Աղավնաձոր, հյուսիս–արևելքում՝ Գետափ, արևելքում՝ Եղեգնաձոր, հարավում՝ Արենի, Գնիշիկ համայնքներին։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ-արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի տարածքով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում՝ կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խիստ չոր է և ցամաքային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1360 928 771[4] 1138 1149[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ, զարգացած է նաև մեղվաբուծությունը։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփի գյուղի տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ[5]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 5 անուն հուշարձանախումբ ընդհանուր 12 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 576
  5. 5,0 5,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։