Արցախյան ազատամարտի արտացոլումը կերպարվեստում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը կերպարվեստում Արցախյան գոյամարտի առանձին դրվագներ, ազատամարտիկների, օդաչուների, կանանց սխոսգործությունները, արցախահայության կենսահաստատությունը, մայր հայրենիքին վերամիավորվելու աննահանջ ձգտումը՝ հագեցված միասնական մտահղացմամբ և ընդհանրացված կերպարային բովանդակությամբ, իրենց գեղարվեստական մարմնավորումն են գտել նկարիչների, քանդակագործների, լուսանկարիչների, ժողովրդական վարպետների նկարներում, պատկերաքանդակներում, հուշակոթողներում, հուշարձաններում, խաչքարերում, տապանաքարերում, լուսանկարներում։ Կերպարվեստը կարևոր դեր է խաղում կյանքում և հասարակության հայրենասիրական դաստիարակության միջոցներից Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։