Արցախական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախական միություն
Հիմնադրված1986 ապրիլ
ՆպատակներԱրցախում գործող ազգայնական խմբակներին և առանձին անհատներին համախմբելը, ազգային-ազատագրական պայքարին նախապատրաստելը և Արցախը Հայաստանին վերամիավորելը
ՏեղագրությունՍտեփանակերտ

Արցախական միություն, ընդհատակյա ազգայնական կազմակերպություն։

Հիմնադրվել է 1986 թվականի ապրիլին, Ստեփանակերտում։ Ունեցել է կանոնադրություն և ծրագիր, քաղաքական, տնտեսական, մարտական, գաղափարախոսական և հատուկ բաժիններ, շրջաններում՝ խմբեր։ Նպատակն է եղել Արցախում գործող ազգայնական խմբակներին և առանձին անհատներին համախմբելը, ազգային-ազատագրական պայքարին նախապատրաստելը և Արցախը Հայաստանին վերամիավորելը։ Կազմակերպությունը 1987 թվականի ստորագրահավաքների հիմնական պատասխանատուն է եղել։ Միության անդամները՝ Ա. Կարապետյան (նախագահ). Հ. Խաչատրյան (քարտուղար), Գ. Ներսիսյան, Ս. Առուշանյան, Ս. Պետրոսյան, Կ. Մարտիրոսյան, Ա. Սարգսյան, Ա. Ղուլյան, Ղ. Հայրապետյան. Ս. Շահվերդյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։