Արրիանոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուցիոս Փլավիոս Արրիանոս (լատիներեն՝ Lucius Flavius Arrianus, շուրջ 85-175 թթ.) — հին հույն պատմիչ և աշխարհագիր, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ Հռոմեական կայսրությունում: Արրիանոսի «Ալեքսանդրի անաբասիսը» աշխատությունը ժամանակակից պատմական գիտությունը համարում է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու գործունեության ամենաարժանավան նկարագրությունը: Արրիանոսը հին հույն փիլիսոփա Էպիկտետեսի աշակերտն էր, գրառել ու հրապարակել է նրա փիլիսոփայական զրույցները: