Արթուրո Վիդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտուրո Վիդալից)
Արթուրո Վիդալ
իսպ.՝ Arturo Vidal
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուրո Էրասմո Վիդալ Պարդո
Ազգությունը չիլիացի
Քաղաքացիությունը Չիլի Չիլի
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1987 (36 տարեկան)30տարեկան
Ծննդավայր Սանտյագո, Չիլի Չիլի
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Համար 22
Պատանեկան կարիերա
Չիլի Կոլո-Կոլո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007
2007-2011
2011-2015
2015-2018
2018-
Չիլի Կոլո-Կոլո
Գերմանիա Բայեր
Իտալիա Յուվենտուս 04
Գերմանիա Բավարիա Մյունխեն
Իսպանիա Բարսելոնա ՖԱ
36 (5)
117 (15)
124 (35)
79 (14)
66(11)
Ազգային հավաքական
2007- Չիլի Չիլի 86 (20)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Չիլիի ազգային հավաքական

Արթուրո Էրասմո Վիդալ Պարդո (իսպ.՝ Arturo Erasmo Vidal Pardo, մայիսի 22, 1987(1987-05-22)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա ՖԱյում» և Չիլիի հավաքականում։ Բազմակողմանի խաղացող, ով կարող է գործել հավասարապես և՛ կիսապաշտպանությունում, և՛ հենակետային պաշտպանությունում։ Դասական, հարձակողական ոճի կիսապաշտպան է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդալը ծնվել է Սան Խոակինում, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի բանվորական թաղամասում։ Երբ Արթուրը 5 տարեկան էր, նրա հայրը լքում է ընտանիքը։ Խաղացել է «Դեպորտես Մելիպիլյա»-ի դպրոցների ֆուտբոլային ակումբներում, հետագայում հայտնվել է Չիլիի «Կոլո-Կոլո» ակումբում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեբյուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում տեղի է ունեցել 2006 թվականին, խաղացել է «Կոլո-Կոլոյում»` ընդդեմ «Ունիվերսիդադ դե Չիլիի» (2-1)։ Վիդալը խաղի ավարտից 10 րոպե առաջ փոխարինել է Գոնսալո Ֆիերոյին։ Իր առաջին մրցաշրջանում Արթուրոն դարձել է Չիլիի չեմպիոն։ Հաջորդ առաջնությունը կրկին հաղթական էր «Կոլո-Կոլո»-ի համար և դրանում մեծ էր Վիդալի դերը։ Երիտասարդ ֆուտբոլիստը այնտեղ խաղացել է 30 խաղ։ Չիլիացին ավելի բարձր մակարդակներում իրենց ևս արդարացրեց՝ 3 գոլ խփելով Հարավամերիկյան գավաթի խաղարկությունում։ Հենց այդ ժամանակ էլ խաղացողի վրա սևեռվեց եվրոպական ակումբների ուշադրությունը։

«Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի վերջին Վիդալը պետք է լքեր «Կոլո-Կոլոն», քանի որ պայմանագիր էր կնքել գերմանական «Բայեր 04 Լևերկուզեն» ակումբի հետ։ Գերմանական ակումբի տնօրեն Ռուդի Ֆյոլլերը անձամբ մեկնեց Չիլի՝ խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար[4]։ Ամբողջ գործարքի գումարը կազմել է 11 միլիոն ԱՄՆ դոլար, գերմանացիները վճարեցին 70%-ը, իր պայմանագրի 7,7 միլիոնը. 11 միլիոնանոց գործարքն ամենամեծն էր «Կոլո-Կոլո»-ի պատմության մեջ՝ գերազանցելով նախորդ ռեկորդակրի՝ Մաթիաս Ֆերնանդեսի (9 միլիոն դոլար) «Վիլյառեալ» փոխադրագումարը։ 2007 թվականի օգոստոսի 19-ին նոր ակումբում Վիդալի առաջնախաղը «Համբուրգի» դեմ էր, որն ավարտվեց «Բայերի» պարտությամբ։ Մրցաշրջանի խաղերի կեսում չիլիացին դուրս եկավ հիմնական կազմում, իսկ իր գոլերի հաշիվը բացելու համար նրան անհրաժեշտ եղավ 3 խաղ։ Չիլիացին ամրապնդեց իր դիրքերը թիմում՝ երկու հաջորդ մրցաշրջաններում անցկացնելով համապատասխանաբար 29 և 31 խաղ։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 22-ինՎիդալը Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ էր։ Նա ստորագրել է հնգամյա պայմանագիր։ Գումարը կազմել է 10,5 միլիոն եվրո[5][6]։ Արդյունքում Արթուրոն տեղափոխվել է Թուրինի ակումբ, որտեղ նա խաղացել է հիմնական կազմում։ Վիդալը երկու տարիների ընթացքում «Յուվենտուսին» օգնեց նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը։ Վիդալը թիմում անմիջապես դառնում է առանցքային խաղացողներից։ Խաղացողի հաշվին են 2012/2013 թվականների Սերիա Ա-ի 10 գոլերը և 8 փոխանցումները, որոնք համարվում են թիմի լավագույն արդյունքը։ 2013 թվականի Նոյեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայի կարևոր խաղում ընդդեմ «Կոպենհագենի» խփում է երեք գոլ, «Յուվենտուսի» պատմության մեջ երրորդը, Ֆիլիպո Ինձագիից և Ալեքսանդրո Դել Պիերոից հետո, որը կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ Եվրոպական ֆուտբոլային մրցաշարի խաղում։ Խաղից հետո դիմելով լրագրողներին՝ Վիդալն իր հիացմունքը հայտնեց կարիերայի առաջին հեթ-տրիկի մասին։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդալը 2007 թվականի Հարավային Ամերիկայի գավաթում խաղացել է Չիլիի երիտասարդական հավաքականում։ Նույն տարում, Արթուրոն խաղացել աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ Չիլին գրավել է 3-րդ հորիզոնականը[7]։ Նույն 2007 թվականում Վիդալը իր դեբյուտը հիմնական թիմի խաղում խաղացել է ընդդեմ Վենեսուելայի։ Մասնակցել է ընտրական և եզրափակիչ մասի 2010 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլո-Կոլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիլիի չեմպիոն (3)

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի չեմպիոն (3). 2011-2012, 2012-2013, 2013-2014
  • Իտալիայի Սուպեր գավաթի տիտղոսակիր (2).2012, 2013

Չիլիի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (20 տարեկանների). 2007

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիլիի տարվա ֆուտբոլիստ (1)՝ 2010
  • Ներառված է Սերիա Ա-ի խորհրդանշական կազմում (2)՝ 2013, 2014
  • Ըստ երկրպագուների՝ «Յուվենտուսի» տարվա լավագույն ֆուտբոլիստն է՝ 2012-2013
  • «Յուվենտուսի» տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ 2012-2013

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին ֆուտբոլիստի հայրը՝ Էրասմո Վիդալը, ու հարազատ հորաքույրը՝ Սուսաննա Վիդալ Նավարրոն, ձերբակալվել են թմրանյութերի[8] պահպանման համար։

Խաղերի վիճակագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթներ[9] Գավաթներ
ԿՈՆՄԵԲՈԼ /
Եվրագավաթներ[10]
Այլ[11] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոլո-Կոլո 2005 2 0 - - 0 0 - - 2 0
2006 19 0 - - 12 3 - - 31 3
2007 15 2 - - 8 0 - - 23 2
Ընդամենը 36 2 0 0 20 3 0 0 56 5
Բայեր 04 2007/08 21 1 0 0 9 0 - - 33 1
2008/09 29 3 6 3 - - - - 35 6
2008/09 29 3 6 3 - - - - 35 6
2009/10 31 1 1 0 - - - - 32 1
2010/11 33 10 2 1 9 2 - - 44 13
Ընդամենը 117 15 9 4 18 2 - - 144 21
Յուվենտուս 2011/12 33 7 2 0 - - - - 35 7
2012/13 31 10 4 1 9 3 1 1 45 15
2013/14 32 11 1 0 12 7 1 0 46 18
2014/15 16 6 0 0 5 0 1 0 22 6
Ընդամենը 112 34 7 1 26 10 3 1 148 46
Ընդամենը կարիերայի ընթացքում 265 51 16 5 64 15 3 1 348 72

(խմբագրված է 2015 թվականի հունվարի 25-ի դրությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Arturovidal.jpg Vidal eyes Bayer and Chile glory (անգլ.). ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը (2008 թվականի ապրիլի 2)։ Ստուգված է 2010 թվականի հունիսի 19-ին։ Արխիվացված է 2012 թվականի ապրիլի 30-ին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  5. «Ювентус» подтвердил трансфер Видаля (рус.). Soccer.ru (22 июля 2011). Проверено 22 июля 2011
  6. Arturo Vidal è bianconero (итал.). Sito ufficiale della Juventus FC (22.07.2011). Проверено 23 июля 2011. Архивировано из первоисточника 30 апреля 2012
  7. «Chile grab bronze (անգլ.) ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը (2007 թվականի հուլիսի 22)։ Ստուգված է 2010 թվականի հունիսի 19-ին։ Արխիվացված է 2012 թվականի ապրիլի 30-ին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  8. Родственников Видаля подозревают в хранении и распространении наркотиков
  9. Ֆուտբոլի Իտալիայի գավաթ, Գերմանիայի գավաթ.
  10. Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ գավաթ.
  11. Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրո Վիդալ» հոդվածին։