Արտեմի Շահգալդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմի Շահգալդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 17 (30), 1910[1]
Պրոխլադնի, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 1985(1985-05-26)[1] (75 տարեկան)
Մասնագիտությունջութակահար և դիրիժոր
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1931)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1951)[1]
Պարգևներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և [1]

Արտեմի Գրիգորի Շահգալդյան (ապրիլի 17 (30), 1910[1], Պրոխլադնի, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 26, 1985(1985-05-26)[1]), խորհրդային ջութակահար, դիրիժոր։ Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմի Շահգալդյանը ծնվել է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում։ Սովորել է Մոսկվայի (1930-1931 թթ.), կատարելագործվել Լենինգրադի (1951) կոնսերվատորիաներում։ 1932-1942 թվականներին ղեկավարել է Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ անսամբլը։ 1942-1947 թվականներին նախ իբրև ջութակահար-կոնցերտմայստեր, ապա դիրիժոր աշխատել է Երևանի երաժշտության կոմեդիայի թատրոնում, 1947-1967 թվականներին՝ Նալչիկի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1967-1970 թվականներին՝ երաժշտության թատրոնի գլխավոր դիրիժոր։ Եղել է Կաբարդա-Բալկարիայի երգչախմբային ընկերության նախագահ (1957-1967 թթ.)։ 40-ից ավելի երկերի (գլխավորապես երգեր) հեղինակ է[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1985 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Նալչիկ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 420.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Արտեմի Շահգալդյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420