Արտավազդ Սյուրմեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Սյուրմեյան
Ծնվել էմայիսի 16, 1889(1889-05-16)
ԾննդավայրԱկն, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1951(1951-09-27) (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և հոգևորական
Զբաղեցրած պաշտոններարքեպիսկոպոս

Սյուրմենյան Արտավազդ (աշխարհական անունը՝ Տիգրան, մայիսի 16, 1889(1889-05-16), Ակն, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 27, 1951(1951-09-27), Փարիզ), ձեռագրագետ, պատմաբան-բանասեր։ Արքեպիսկոպոս (1932 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Արամյան, ապա՝ Կեդրոնական ու Պերպերյան վարժարաններում։ Եղել է ուսուցիչ, ապա տեսուչ՝ Բիլեջիկի, Էսկիշեհիրի վարժարաններում։ 1918 թվականին կարգվել է Գոնիայի առաջնորդական փոխանորդ։ Հայ ազգաբնակչությանը օգնելու համար աքսորվել է Կարին։ 1923 թվականին վերադարձել է Կ․Պոլիս, նվիրվել բարեգործական խնամակալական գործունեության։ 1945 թվականին այցելել է Սովետական Հայաստան։ Սյուրմելյանը հրատարակել և խմբագրել է «Հայ քնար» (1906), «Սասուն» (1909), «Հայ խոսնակ» պարբերականները (1924-25), «Տաթև» տարեցույցը (1925-1930

Սյուրմելյանը հեղինակ է ձեռագրագիտական շատ գործերի՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի» (հատոր 1,1948), «Ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի Սբ․ Քառասուն Մանկունք եկեղեցւոյ եւ մասնաւորաց» (1935), «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի եւ Անթիլիասի ու մասնաւորաց» (հատոր 2, 1936), «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագրքին․․․») (1933), «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնավոր հաւաքումներուն» (հատոր 1, 1950)։ Պատմագիտական բնույթի երկերից առավել կարևոր են «Պատմութիւն Հալէպի Հայոց» (հատոր 1-3, 1940-50), «Պատմութիւն Հալէպի ազգային գերեզմանատան եւ արձանագիր հայերեն տապանաքարերուն» (1935), «Հայկական կեանքն ու մշակոյթը Հալէպում XVII դարում» (ֆրանս․, 1934) ուսումնասիրությունները։ Տեղագրական բնույթի աշխատանքներից են «Պաղրասի բերդը» (1937), «Դամասկոս»-ը (1938), «Սամարիա»-ն (1941)։ Սյուրմելյանը հրատարակել է նաև նովելների ժողովածու («Էրթողրուլ», 1914, «Թշուառի զգայնութիւններ» (1947), «Դէպի Հայաստան» (1946), «Արամեանի եւ Կեդրոնականի ուսուցիչներ» (1949) հուշագրական գործերը, «Յովհաննէս Կոլոտ Բաղիշեցի եւ Բաբգեն աթոռակից Կիլիկեցի» (1938) աշխատությունը։ Պատմաբանասիրական և հուշագրական հոդվածներով աշխատակցել է «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Հայաստանի կոչնակ», «Էջմիածին» և այլ պարբերականների։ Երբեմն ստորագրել է Աոսի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 478