Արտավազդ Եղոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Ֆրունզեի Եղոյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1950
(71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունհաղորդավար, լրագրող
Աշխատանք1988-ից

Արտավազդ Ֆրունզեի Եղոյան, (նոյեմբերի 23, 1950(1950-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Եղոյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը։ 1968-1969 թթ. աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում` որպես պրեպարատոր։ Մինչ 1980 թվականին աշխատել է հարավային հեռախոսային հանգույցում` որպես մոնտյոր։ Զուգահեռ երգել և նվագել է «Նաիրի», ապա՝ «Էրեբունի» վոկալ գործիքային անսամբլներում։ 1976-1979 թթ. խաղացել է Երգիծանքի և հումորի թատրոնում, որի ընթացքում դարձել է համամիութենական փառատոների դափնեկիր և ոսկե մեդալակիր՝ որպես լավագույն դերասան և երգիչ։ Այդ տարիներին է խաղացել նաև Չարենցի «Կապկազ թամաշա» երկի «Ղարայի» կերպարում, որի համար Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականից եղել է հայերեն լեզվով խոսող առաջին դիջեյը։ 1979 թվականից մոտ 10 տարի աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում՝ որպես էլեկտրիկ, ապա՝ բաժնի վարիչ։ Արցախյան շարժման տարիներից մինչ պատերազմի ավարտը եղել է օպերատոր և աշխատել է ռազմի դաշտում։ Եղել է «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի անդամ։ 1989 թվականից աշխատել է «Խճանկար» հեռուստանախագծում՝ որպես թարգմանիչ, ապա՝ գործող անձ։

1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ։ 1999-2001 թթ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «3-րդ վագոն» հաղորդումը։ Ապա տեղափոխվել է «Երևան» հեռուստաընկերություն, որտեղ իրականացրել է «Կես կատակ, կես լուրջ», «Ժողովրդական վարպետներ» և այլ հեռուստաէջեր։ Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է «Փողոց» հաղորդաշարը, իսկ «Հայ TV» հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Մարտին Վարդազարյանի հետ, վարել է «3-րդ ակումբ» հաղորդումը։ Տարիներ շարունակ եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի հնչյունային ռեժիսոր։ 2000-ականների կեսերից աշխատում է «Մհեր Մկրտչյան» թատրոնում՝ որպես ներկայացումների երաժշտական ձևավորող։ Տիրապետում է 11 լեզուների, թարգմանել է շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, որոնցից հիշարժան են «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը», «Սիրանո դը Բերժերակ» և այլ ժապավեններ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արտավազդ Եղոյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  2. Ջահել ղեկավարները փակեցին տարեցների «խողովակները». Արտավազդ Եղոյան