Արտավազդ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Եղիազարյան
Ծնվել էհունիսի 23, 1899(1899-06-23)[1][2]
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 16, 1974(1974-03-16)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1919)[1], Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1927)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2]
Մասնագիտությունհասարակական գործիչ, դասախոս, պետական ծառայող, տնտեսագետ և պատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1][2]
Պարգևներ և
մրցանակներ

Արտավազդ Միքայելի Եղիազարյան (հունիսի 23, 1899(1899-06-23)[1][2], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 16, 1974(1974-03-16)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հասարակական գործիչ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է տեղի տարրական, Թիֆլիսի ծխական, ապա՝ Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1919 թվականին)։ 1923 թթ. հաճախել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը։ 1925-1927 և 1931-1933 թթ. ուսանել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1929-1931 և 1934-1936 թթ. եղել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար, 1955-1963 թթ.՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ (այժմ ՀՀ) ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1963-1974 թթ.՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սոցիալիստական ազգերի զարգացման օրինաչափությունները և ինտերնացիոնալ դաստիարակությունը» (1964)
  • «Հոկտեմբերը և հայ ժողովրդի վերածնունդը» (1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505