Արտավազդ Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Դարբինյան
Ծնվել է1951 թվականի Օգոստոսի 4
ԾննդավայրԹալինի շրջանի Արեգ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրա
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքԵՊՀ դասախոս
Զբաղեցրած պաշտոններՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Արտավազդ Դարբինյան, (օգոստոսի 4, 1951(1951-08-04), Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի Օգոստոսի 4-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1968 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թալինի շրջանի Արտենի գյուղի դպրոցը։ 1968-1971 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանում, 1971-1974 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1974 թ. ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1975-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1976-1978 թվականներին շարունակել է ուսումը Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անդրկովկասյան մինչկոլտնտեսային գյուղի սոցիալական կառուցվածքի փոփոխությունները 1920-ական թվականներին» թեմայով։ 1978 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես լաբորանտ։ 1982 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետ-ում աշխատել է որպես ԽՍՀՄ Պատմության ամբիոնի դասախոս։ 1980-1988 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կազմակերպության առաջին քարտուղար։ 1989 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1991 թվականից մտել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1991-1994 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 2002-2004 թվականներին եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն Խորհրդի անդամ։ 2005 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մեթոդ-խորհրդի նախագահն է։ Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 206։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Դարբինյան Արխիվացված 2016-02-15 Wayback Machine