Արտաշես Յավրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Յավրյան
Արտաշես Գերասիմի Յավրյան
Ծնվել է1932 օգոստոսի 28
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 30, 2009(2009-06-30) (տարիքը 76)
Վախճանի վայրԵրևան
ՄասնագիտությունԲանաստեղծ
թարգմանիչ
Ազգությունհայ
ԱնդամակցությունՀԳՄ
Արտաշես Յավրյան Վիքիքաղվածքում

Արտաշես Գերասիմի Յավրյան (նաև՝ Յավրիյան), (օգոստոսի 28, 1932, Փիփ - հունիսի 30, 2009, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գանձակի գավառի Փիփ գյուղում (այժմ` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Զբաղվել է լրագրական գործունեությամբ, գրական աշխատանքով։ Ռուսերենից թարգմանությամբ նա հայ ընթերցողին է ներկայացրել նշանավոր շատ գրողների մի շարք ստեղծագործություններ։ Հիմնականում ստեղծագործել է մեծերի համար, թեև նրա մի շարք ստեղծագործություններ միջին ու բարձր տարիքի դպրոցականների ընթերցանության շրջանակներում են։

1971 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Օջախի ծուխը», որին հաջորդել են «Ակունքներ», «Մանանա», «Առյուծաձև Մհեր», «Այգեքաղ», «Ժամանակի հորձանուտում», «Աղետավոր իմ դար», «Դյուցազունք Սասնա» (հայ ժողավրդական դյուցազնավեպի՝ «Սասնա Ծռերի» չորս ճյուղերի ամբողջական մշակում) ժողովածուները[1]։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օջախի ծուխը (պոեմ), 1971
  • Ակունքներ, 1980
  • Առյուծաձև Մհեր, 1985
  • Դյուցազունք Սասնա, 1990
  • Այգեքաղ, 1992
  • Ժամանակի հորձանուտում, 1992
  • Սասնա դյուցազունք 2003
  • Աղետավոր իմ դար, 2006
  • Երկեր, 2010

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալիմժանով Անուար։ Հուշանվեր Օտրարից։ Վեպ.- Երևան։ Հայաստան, 1974. - 364 էջ։
  • Գորկի Մաքսիմ։ Հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ /Թարգմ.՝ Ա. Յավրյան, Հ. Զաքարյան, Հ. Թուրշյան, Ռ. Այվազյան, Ա. Յուզբաշյան.- Երևան։ Հայաստան, 1982.- 524 էջ։
  • Դեմիկինա Գալինա։ Քեռի Որոտը.- Երևան։ Հայաստան, 1973 - 22 չհ. էջ։
  • Կարբելաշվիլի Գիվի։ Առանց հայրենիքի երջանկություն չկա։ Վեպ.- Երևան։ Հայաստան, 1989.- 380 էջ։
  • Կոչևսկի Վիկտոր։ Մտերմություն։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 139 էջ։
  • Չեխով Անտոն։ Ընտիր պատմվածքներ.- Երևան։ Հայաստան, 1973.- 591 էջ.- Որոշ ստեղծագործություններ։
  • Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 407 էջ.- Բովանդ-ից՝ Բիչկո Վալենտին. Ճանապարհ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտաշես Յավրյան|Սասնա դյուցազունք
  2. «Արտաշես Յավրյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]