Արտաշես Մեժլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեժլումյան (այլ կիրառումներ)
Արտաշես Մեժլումյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9 (22), 1901[1]
ԾննդավայրՎերին Ղամարլու, Հայաստան[1]
Մահացել է1986
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1937)[1]
Մասնագիտությունանասնաբույծ և անասնապահ
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ և ԺՏՆՑ արծաթե մեդալ
ԱնդամությունԳերագույն խորհուրդ

Արտաշես Մարտիրոսի Մեժլումյան (նոյեմբերի 9 (22), 1901[1], Վերին Ղամարլու, Հայաստան[1] - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույծ, կոլտնտեսական, սոցիալիստական աշխատանքի հերոս (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (19371924 - 1931 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջանում որպես Այգեգործների և «Չիգդամլու» կոոպերատիվ գյուղատնտեսական ընկերությունների վարչության նախագահ։ 1952—1971 թվականներին եղել է Շահումյանի շրջանի 22-րդ համագումարի անվան կոլտնտեսության վարչության նախագահ։ Մեժլումյանի ղեկավարությամբ կոլտնտեսությունը ձեռք է բերել արտադրական բարձր ցուցանիշներ, որի համար նա արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

Եղել է ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի և ԺՏՆՑ-ի ոսկե մեծ և արծաթյա մեծ (2) մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 381.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 381