Արտաշես Ղահրիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Ղահրիյան
արձակագիր, բանաստեղծ, բանասեր
Ծնվել էհուլիսի 1, 1937(1937-07-01)
ԾննդավայրՄեծ Թաղեր, Հադրութի շրջան,
ԼՂԻՄ
Վախճանվել էհուլիսի 28, 2020(2020-07-28)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունարձակագիր
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն
Արտաշես Ղահրիյան Վիքիդարանում

Արտաշես Ծատուրի Ղահրիյան (հուլիսի 1, 1937(1937-07-01), Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2020(2020-07-28)[1], Ստեփանակերտ), հայ արձակագիր, բանաստեղծ, ՀՀ Գրողների միության անդամ 1985 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Ղահրիյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում արհեստավորի ընտանիքում։ Ղահրիյանն Արցախում հայտնի Աշուղ Առուստամի ծոռն է։ 1956 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961 թ.-ին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ապա որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1976 թ.-ից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրության գրական աշխատողներից։

1993 թվականին վերադարձել է ծննդավայր։ Ստեփանակերտում լույս են տեսել նրա «Լեռան հուշ» պատմվածքների և «Թախծոտ մեղեդի» բանաստեղծությունների գրքերը։ ԼՂՀ Գրողների միության անդամ է։

Բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոհմականչ, 1978
  • Պատրանք, 1983
  • Լեռան հուշ, 2002
  • Թախծոտ մեղեդի, 2006
  • Տոհմականչ հավաքածու, երկու հատորով 2007
  • Ինքնազրույց, 2013

Տոհմականչ, Արտաշես Ղահրիյանի առաջին՝ Տոհմականչ գրքի պատմվածքների նյութը գյուղաշխարհի մարդկանց, հիմնականում տուն դարձած զինվորի կյանքն է ետպատերազմյան օրերին, երբ նրանց ապրելու հավատը, հոգու լույսն ու հայրենի օջախն անշեջ պահելու տենչը չընկրկեցին ծանր փորձությունից։ Նրանց մեջ վառ են հողի ուժը, հավատարմությունն աշխատանքին ու մարդկային բարձր կոչմանը։ Պատմվածքները օրգանապես իրար են շաղկապվում հիմնական թեմայով՝ երեկվա զինվորի, այսօրվա հողի աշխատավորի հոգու «տոհմականչով»։

Պատրանք, Գրքի պատմվածքների նյութը գյուղի մարդկանց առօրյան է։ Ժամանակը երբեմն խաթարում է հացը քրիտնքով աշխատելու, հարազատ բնօրրանում արմատակալելով ապրելու նրանց տենչը, սակայն աշխատավորը նորից ձգտում է կյանքի վերաշինմանը։

Ինքնազրույց, Արտաշես Ղահրիյանի բանաստեղծական երկրորդ ժողովածուն է, որում ամփոփված գործերն արտահայտում են գրողի մտորումների աշխարհը՝ կապված իր հայրենի Դիզակ եզերքի, մարդկային հոգեվիճակների հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 334