Արտաշես Արամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Արամ
Ծննդյան անունԱրտաշես Արամի Ղազարյան
Ծնվել էհունվարի 13, 1955(1955-01-13) (69 տարեկան)
ԾննդավայրԿաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Արտաշես Արամ Վիքիդարանում

Արտաշես Արամ (Արտաշես Արամի Ղազարյան), հունվարի 13, 1955(1955-01-13), Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955-ի հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի (Թալինի շրջան) Կաթնաղբյուր գյուղում, Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների տասներկու ժողովածու։ 2008 թվականին Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացել է կոլաժների ցուցահանդես։ Նրա «Պոստ Սկրիպտում» պիեսը բեմադրվել է հայկական հեռուստատեսությամբ։ Իր իսկ սցենարով հայկական հեռուստատեսությունում բեմադրել է «Ճչան կարապ» ֆիլմ-ներկայացումը։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների՝ «Հարպիեի ճերմակ ձիավորը», (Ռուբեն Սևակ), «Ֆիասկո քնարական ընդմիջումներով», «Կոնսիլիում երկուսի համար», «Հարավ-արևելյան ռետրո» (մոնոդրամա)։ 2011 թվականի ապրիլի 5-ին «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի շրջանակներում իր բեմադրությամբ ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա» խորագիրը կրող պիեսը։ Նույն փառատոնի շրջանակներում 2012 թվականին բեմադրվել է նաև «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» պիեսը։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեղձանիկներ, Երևան, 1979 թ.:
  • Կապույտ տեսիլներ, Երևան, 1984 թ.:
  • Ջութակահար թզուկը, Երևան, 1989 թ.:
  • Սփոփանքի ծաղիկ, Երևան, 1990 թ.:
  • Սգասյուն տաճար, Երևան, 1992 թ.:
  • Գիշերվա ժամ, Երևան, 1998 թ.:
  • Նարնջագույն արշիպելագ, Երևան, 2003 թ.:
  • Նաիրյան Քրոնիկոն, Երևան, 2004 թ.:
  • Noesis (Էսսեներ), երևան, 2006 թ.:
  • Ջրերի վրա, Երևան, 2008 թ.:
  • Պոեզիայի և հակապոեզիայի ժամանակը, Երևան, 2012 թ.:
  • Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս, Երևան, 2014 թ.:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սգասյուն Տաճար» պոեմն արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան Գրողների միության ամենամյա մրցանակ, 1992
  • «Գիշերվա ժամ» ժողովածուն արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակ, 1998
  • «Նաիրյան Քրոնիկոն» գրքին շնորհվել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադարամի (ԱՄՆ) և ՀԳՄ մրցանակ, 2006
  • «Նարցիս» հանդեսի մրցանակ լավագույն բանաստեղծական շարքի համար մրցանակ, 2010
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր և Գրիգոր Նարեկացու հուշամեդալ, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Արամ» հոդվածին։