Արտակ Վարդանյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արտակ Վարդանյան
Ծնվել էմայիսի 4, 1951(1951-05-04)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԱզնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
 Artak Vardanyan (writer) Վիքիպահեստում

Արտակ Վարդանի Վարդանյան (մայիսի 4, 1951(1951-05-04)[1], Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ 2009 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Վարդանյանը ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ութամյակը ավարտել է ծննդավայրում, միջնակարգը՝ Երևանում։ 1973 թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը, 1988 թ.՝ նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ)։

1973-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։ Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ), ինչպես նաև պատմական Գողթնի հյուսիսային խոսվածքները (Հյուսիսային Գողթնի միջբարբառ)։ Կազմել է Նախիջևանի բարբառային քարտեզը։ 1996-1998 թվականներին եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը։

Հեղինակ է 20 գրքի, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։ Թարգմանում է ռուսերենից, պարսկերենից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն։

1994-2018 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում (1999-2018 թթ.՝ որպես արձանագրային բաժնի վարիչ)։ 2018 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդեր Իվետ։ Երջանկության օազիսը․-Երևան։ ՎՄՎ-Պրինտ, 2023․- 115 էջ ; 99 էջ։
  • Այլիսլի Աքրամ։ Քարե երազներ․-Երևան։ Գրաբեր, 2013․- 192 էջ։
  • Մեծերի մեծ կրքերը. վավերագրական էսսեներ․-Երևան։ Զանգակ, 2005․- 112 էջ։
  • Կոելյո Պաուլո։ Ալքիմիկոսը․-Երևան։ Գրական թերթ (հատված), 01.11. 2002․- 10 էջ։
  • Կարմիր շուշանը. չինական ժողովրդական հեքիաթներ․-Երևան։ Գասպրինտ, 2016․- 72 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ խնձորիկ. մանկական ժողովրդական խաղիկներ (Երևան, Արևիկ, 1993)
  • Իմ կարոտները. բանաստեղծություններ (Երևան, Զանգակ, 2000)
  • Ազնաբերդ. Նախիջևանի վերջին ամրոցը. մենագրություն (Երևան, Նախիջևան, 2000)
  • Նժդեհյան մասունքներ. հուշապատում (Երևան, Զանգակ, 2001)
  • Վայոց ձորի միջբարբառը. մենագրություն (Երևան, Տիգրան Մեծ, 2004)
  • Կաքավիկ. մանկական ժողովրդական երգարան (Երևան, Գրաբեր, 2004)
  • Արմատներ. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (Երևան, Գասպրինտ, 2006)
  • Թաթոս պապի զրույցները. ժողովրդական հեքիաթներ (Երևան, Գրաբեր, 2008)
  • Երկիրն իմ աչքերով. ուղեգրություն (Թեհրան, Ալիք, 2008)
  • Վիշապասարի կանչը. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (ռուսերեն, Երևան, Տիգրան Մեծ, 2010)[5]
  • Իմ պարսկերենը. վիպակ-էսսե (Թեհրան, Նաիրի, 2010)
  • Վիշապասար. բանաստեղծություններ, ավանդազրույցներ (Երևան, հեղին. հրատ., 2012)
  • Զամբիլֆրոշ. քրդական սիրավեպ, պոեմ (Երևան, Էդիթ Պրինտ, 2014)
  • Հմայիլը. պատմվածքներ (Երևան, Էդիթ Պրինտ, 2015)[6]
  • Հյուսիսային Գողթնի միջբարբառը. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2021)
  • Վարդագույն թթենին. պատմվածքներ (պարսկերեն, Թեհրան, Նաիրի, 2021)
  • Հոգու և կարոտի ճամփաներով. խոհագրություններ, ուղեգրություններ, հուշագրություններ (Երևան, Էդիթ Պրինտ, 2022)
  • Ճահուկ-Վայքի միջբարբառի բուսանունները. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2022)
  • Ծույլ, կամակոր և խռովկան բզեզի ամուսնությունը. չափածո հեքիաթ (Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2023)
  • Դիտարկումներ մայրենիի շուրջ. հոդվածների ժողովածու (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2024)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://wua.am/en/vardanyan-artak/
  2. Հայաստանի գրողների միության կայք
  3. «AV Production - Արտակ Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  4. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. «Վիշապասարի կանչը. գիրք Նախիջանի մասին». archive.ankakh.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  6. «Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ». Pars Today. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Վարդանյան (գրող)» հոդվածին։