Արտակ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակ Սարգսյան (ծն. 1973 թ., հուլիսի 13, Երևան), հայ գործարար։ ՀՀ երրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր (2004-2007թթ), Հանրապետական Կուսակցության անդամ (2006թ. հուլիսի 31-ից[1])[2]։ 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց, «Սլավոնական» ռեստորան, «Վալենտինա» կոշիկի արտադրամաս ու համանուն խանութ և այլն)[3]։

Կրթությունը[խմբագրել]

2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել]

Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս» սուպերմակետներ խանութի լոգոն

2004 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 44 ընտրատարածքից՝ այդտեղ անց կացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքում։ 2004թ. օգոստոսի 29-ի ընտրությունները, որտեղ հիմնական մրցակիցներն էին Արտակ Սարգսյանն ու գործարար Արայիկ Հայրապետյանը, անվավեր ճանաչվեցին, ըստ պաշտոնական վարկածի՝ անճշտությունների մեծ թվի պատճառով[4]։ 2004թ. սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորի թափուր տեղի համար նոր ընտրություններ, որոնցում վերջնականապես հաղթեց Արտակ Սարգսյանը։ Ընտրություններից մի քանի օր առաջ Արայիկ Հայրապետյանը հրաժարվեց ընտրապայքարից, սակայն նրա անունը մնաց քվեաթերթիկներում։ Ընտրություններից հետո Արայիկ Հայրապետյանի կողմնակիցները հայտարարեցին, որ քվեարկությունը անցել է «համատարած խախտումներով» և բողոք ներկայացրեցին ԿԸՀ՝ հակառակորդ թիմին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։ Արտակ Սարգսյանի շտաբը ժխտեց ընտրակաշառքի մասին տեղեկությունները[5]։

Դառնալով խորհրդարանի անդամ՝ ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում։ Մինչև 2006 թ. եղել է ՕԵԿ անդամ։ 2006թ. մայիսի 12-ին ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայի կազմից։ Մայիսի 18-ին Արտակ Սարգսյանը հեռացվել է ՕԵԿ շարքերից այն բանից հետո, երբ քվեարկությամբ կողմ է արտահայտվել ՀՀ կառավարության ներկայացված «Սեփականաշնորհման ծրագրին» հակառակ Արթուր Բաղդասարյանի հայտարարած դիրքորոշման[6][7]։ «Օրինաց երկիր» կուսակցությունը լքած այլ պատգամավորների հետ միասին ընդգրկվել է «Գործարար» պատգամավորական խմբի կազմում[8]։ 2006թ. հուլիսի 31-ին դարձել է ՀՀԿ անդամ։

2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակով[3][9], որը պահանջվող ձայների քանակը չի հավաքել և չի ընդգրկվել ՀՀ Չորրորդ գումարման խորհրդարանում։

2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից (Արաբկիր վ/շ)։[10]

Հասարակական գործունեություն[խմբագրել]

Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի միջոցներով 2012 թ. հունվարի 18-ին Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն։[11]

Անձնական կյանք[խմբագրել]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արտաքին հղում[խմբագրել]



Ծանոթագրություններ և նշումներ

  1. http://www.hhk.am/arm/persons/artak_sargsyan.html
  2. parliament.am 145&lang=arm&enc=utf8 Արտակ Սամվելի Սարգսյան
  3. 3,0 3,1 http://www.armtown.com/news/am/zam/20070331/5832/
  4. http://www.aravot.am/am/articles/politics/3507/view/27
  5. http://www.armenialiberty.org/content/article/1574485.html
  6. http://live.armradio.am/arm/news/?part=pol&id= 9105
  7. http://www.azg.am/AM/2006041505
  8. http://www.azg.am/AM/2006052610
  9. http://www.azatutyun.am/content/article/1586870.html
  10. http://news.am/arm/news/104550.html
  11. Նոյան տապան, Արաբկիր համայնքի փոքրիկները կունենան անվճար սովորելու հնարավորություն, 2012-01-18