Արտադրական կոոպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտադրական կոոպերատիվ, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև գույքային ներդրում, դա չի որոշում նրա իրավունքները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի, 51 հոդվածի 3-րդ մասի, 117-121 հոդվածների, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի դրույթով սահմանված համամարդկային արժեքներին հավատարմության ու ՀՀ Օրենք "Սպառողական Կոոպերացիայի Մասին՛՛ Իրավական ակտերի և Միջազգային Կոոպերատիվ Շարժման համընդհանուր 7 սկզբունքներին չհամապատասխանող Կոոպերատիվ սպառողական Ընկերություններն, Ընկերակցություններն ու դրանց կոոպերատիվ միություններն ըստ կոոպերացիայի ՝ Համասեփականատիրության միջազգային սկզբունքի, ձեռնարկություն չեն կարող որակվել, պետական հարկային շահերն ծառայեցնելու նպատակով նրանց սպառողական բնույթի խեղաթյուր իրավաբանական մեկնաբանություններով։ Աղքատության կրճատման ու ընտանիքների նյութական կարիքների բավարարման նշանակության այլ կազմակերպության տեսակ չկա աշխարհում։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր չկա ՀՀ -ում ՛՛Սպառողական Կոոպերացիայի Մասին՛՛ Օրենքին հակասող իրավական ակտերով; Բնակարան սպառողները համատիրություն, փող սպառողները սպառողական բանկ, անասուն, գյուղ մթերք, հագուստ․․․ կենսական կարիքների նշանակության կոոպերատիվների ստեղծումը ՀՀ-ոմ ողջունում և պարտավորվել աջակցել ՀՀ ժողովուրդն ու նրա պետական կառավարման բոլոր մարմիններին արգելված է խախտել կոոպերացիայի ինքնավարությունը, բացառությամբ օրենքով սահմանվելու և միջամտելու ծայրահեղ և անհրաժեշտ դեպքերից։ Գևորգ Բաբախանյան ՛՛Սոցիալիստական Համամարդկային ու Լիբերալ սոցիալիստական կամ ազգային անհատի անդամությամբ արդի կոոպերատիվների տարբերությունները" 2000թ․ Սպասարկող էջեր
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ