Արսեն Գալստյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Արսեն (այլ կիրառումներ)
| Արսեն Գալստյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Արսեն Գալստյան |
| Ծննդյան օր՝ | 19.02.1989 |
| Ծննդավայր՝ | Ներքին Կարմիրաղբյուր, |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | հայ |
| Աշխատանք՝ | ձյուդոիստ |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Ձյուդոյի մինչև 60 կգ-ի Օլիմպիական չեմպիոն |
Արսեն Ժիրայրի Գալստյանը (19.02.1989, գյուղ Ներքին Կարմիրաղբյուր, Շամշադինի շրջան, ՀՍՍՀ), հայազգի ձյուդոիստ է, ով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կիսաեզրափակչում Արսենը հաղթեց ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթելով ճապոնացի Խիրոակի Խիրոակույին դարձավ օլիմպիական չեմպիոն: Նա Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերում դարձավ Ռուսաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալակիրը: Համաձայն Արսենի խոսքերի նա Լոնդոն է եկել միայն հաղթանակի համար, և ինքը հասավ իր նպատակին: