Արսեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Առաքելյան
Ծնվել է1899
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1939
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Արսեն Առաքելյան Առաքելի (1899, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։ 1937–1939 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության ճարտարապետական ֆոնդի նախագահ։ Ահարոնյանի նախագծերով Երևանում կառուցվել են Հայանտառ տրեստի, Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի և Հայշինի բնակելի տները, կարի առաջին ֆաբրիկան, կենտրոնական հանրախանութը (այժմ՝ «Մանկական աշխարհ»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 18-19։