Արջեր (ենթամշակույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջերի միջազգային եղբայրության դրոշը

Արջեր (անգլ.՝ gay bear «գեյ արջ»), մարմնի մազոտությամբ (առաջին հերթին կրծքի, ցայլքի մազոտությամբ, ինչպես նաև մրուգի և բեղերի առկայությամբ) առանձնացվող միասեռական և երկսեռական հասուն տղամարդկանց ենթամշակույթ: Արջերին հաճախակի են վերաբերում նաև «չաբերին» (անգլ.՝ Chub)՝ ավելորդ քաշ ունեցող միասեռականներին, ինչը սխալ է: Արջերը կարող են ավելորդ քաշ ունենող, բայց ավելորդ քաշ ունեցող ոչ ամեն միասեռական «արջ» է:

Եզրի առաջացման պատմությունը[խմբագրել]

Միասեռական պոռնկադերասան Ջեք Ռեդքլիֆը
Արջերը Սան Ֆրանցիսկոյում, 2007
Արջերը Մեխիկոյում, 2009

Արջերի միասեռական ենթամշակույթ առաջացել է 1970--ականների վերջին և 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում, առաջին հերթին Կալիֆորնիա նահանգում որպես հասարակության կողմից սեռական փոքրամասնությունների ավանդական կարծրատիպավորման դեմ ուղղված պատասխանական հակազդեցում, քանի որ սովորաբար միասեռականներին պատկերացնում էին որպես փափկակյաց, կանացիակերպ տղամարդկանց:

Կանացիակերպության դեմ նման հասարակական բողոքը կապված էր նաև ԱՄՆ-ում, մասնավորապես Լոս Անջելեսում իր ուժեղ հոլիվուդյան ազդեցությամբ, ֆիթնես-կենտրոնների, բոդիբիլդինգի, մարմնի ցայտունորեն արտահայտված, երբեմն գերաճած տղամարդկային ֆորմերի մկանային ստերոիդների մոդայի հետ:

Հոմոտղամարդկայնությունը շուտով դարձավ միասեռական մշակույթի առաջնահերթ տարրերից մեկը և զգալիորեն ճնչել է միասեռականների ավանդական «փափկակյաց» պատկերացումը: Փափկակյաց, կանացիակերպ միասեռականներիը ստիպված էին սեփական տարրեր ունեցող իրենց ենթամշակույթների նոր սահմանները գծել, քանի որ այդ ժամանակշրջանում շատ միասեռական հասարակություններ ակտիվորեն ընդգրկվում են «տղամարդկայնացման» գործընթացին:

Արջերի բնութագրումը[խմբագրել]

Այժմ «արջերը» վերջին 30 տարվա ընթացքում բավականին կազմված ենթամշակույթ են ներկայացնում, որտեղ արդեն կան իրենց կարծրատիպերը, ինչպես նաև տարրերի, հասարակական և սեռական դերերի մի շարք հավաքածու:

Տիպիկ «արջերը» պնդակազմ, ամրակազմ (երբեմ ավելորդ քաշով), մազոտ մարմին, մրուգ և բեղեր ունեցող հասուն, կայացած տղամարդիկ են: Նրանք զրկված են կանացիակերպ գծերից և չեն նմանվում կամ կրկնօրինակում կանանց:

Ըստ հասարակակն դերի, տարիքի կամ մարմնի կազմվածքից արջերի միասեռական մշակույթում առանձնանում են նաև «արջուկները» («քոթոթները»), «լակոտներ» («թուլաները»),« ջրասամույրերը», «գայլեր», «գորիլլաները» և այլն: Այդպիսով,« արջուկ» են սովորաբար անվանվում 35-ից ցածր տարիքի պնդակազմ երիտասարդ արջերը: «Թուլա» են անվանում երիտասարդ ու պնդակազմ, մրուգ ունեցող և հիմնականում պասիվ դեր կատարող արջուկներին: «Գայլ» են անվանում յուրաքանչյուր տարիքի, նիհար, բարձրահասակ, սովորաբար ակտիվ և անմազ երես ունեցող արջերին: «Ջրասամույր» են անվանում նիհար, ոչ բարձր և երբեմն բազմակողմանի, ատլետիկ կազմվածք և երբեմն շատ մազ ունեցող արջերին:

Արջերի շարժումը[խմբագրել]

Սկսած 1990-ականների սկզբից միասեռականների ամերիկյան միավորումները սկսել են լայն գործունեություն ծավալել այլ երկրներում: Այդ թվում են՝ Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան: Արջերի միասեռական ենթամշակույթի միջազգային կենտրոն էր համարվում Սան Ֆրանցիսկոն, սակայն վերջերս դրան ավելացավ նաև Մեխիկոն: 2000-ականների սկզբից այդ երկու քաղաքը երկրորդ պլան հանեց Բարսելոնան, որտեղ ամեն տարի անց է կացվում արջերի համաեվրոպական միասեռական հանդես, որի ընթացքում մասնակիցները իրենց խորհրդանիշն են հագնում՝ մերկ մարմնի վրա կաշվից բաճկոնակներ[1]:

Տես նաև[խմբագրել]

  • Բարա, մկանոտ, բրուտալ և մազոտ տղամարդկանց միասեռական հարաբերություններին նվիրված մանգայի ժանր:
  • Թեդի, սեռական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված Բեռլինի կինոփառատոնի հատուկ մրցանակ:
  • Արջուկ, միասեռականների կողմից երեխաների դաստիարակությանը նվիրված դրամա:
  • Պեդոարջ
  • ԼԳԲՏ ծածկալեզու

Ծանոթագրություններ[խմբագրել]