Արջամկան օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջամկան օր

Տեսակտոն և գուշակություն
Ամսաթիվփետրվարի 2
Տոնվում է ԱՄՆ և  Կանադա
Արջամկան օրը Փանքսաթոնիում 2005 թ. Փենսիլվանիա
Արջամուկ

Արջամկան օր (անգլ.՝ Groundhog Day), ավանդական ժողովրդական տոն ԱՄՆ-ում և Կանադայում, տոնվում է ամեն տարվա փետրվարի 2-ին։ Ընդունված է այդ օրը հետևել իր բնից դուրս եկող արջամկանը։ Նրա պահվածքից դատելով կարելի է իմանալ՝ գարունը շուտ կգա, թե ոչ։

Ըստ լեգենդի, եթե օրը ամպամած է, և արջամուկը չի տեսնում իր ստվերը ու հանգիստ դուրս է գալիս բնից, ապա գարունը շուտ է գալու։ Եթե օրը արևոտ է, արջամուկը վախենում է իր ստվերից ու նորից ետ է մտնում, ապա դեռ վեց շաբաթ ձմեռ կլինի։ ԱՄՆ-ում և Կանադայում այս օրը կազմակերպվում են տեղական օդերևութաբան արջամկանը նվիրված տոնախմբություններ, որոնք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների։

Տոնի ծագման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում փետրվարի 2-ին տոնում էին ոզնու օրը[1]։ Օդերևութաբանական կանխագուշակումը այդ օրը կազմվում էր ձմեռային քնից արթնացած ոզնու պահվածքով, որը տեսնում կամ չէր տեսնում իր ստվերը։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները այս տոնը պահպանել էին երկար ժամանակ։ Հյուսիսային Գերմանիայում հետևում էին փորսուղի պահվածքին։ Ամերիկայում արջամկան լեգենդի հիշատակումները հանդիպում են XVIII դարում Գերմանիայից գաղթած փենսիլվանական հոլանդացիների պատումներում։ Հյուսիսային Ամերիկայում, որտեղ ոզնիներ և փորսուղներ շատ չկային, ավանդույթը շուռ եկավ արջամկան վրա։ Այս լեգենդի վրա էլ հիմնվեց ավանդույթը, որը զարգացրին Փանքսաթոնիի Արջամկան ակումբի անդամները[1]։ Արջամկան օրը պաշտոնական տոն դարձավ 1886 թ.[2]։

Ըստ Գրիգորյան օրացույցի՝ կաթոլիկ քրիստոնեությունը տոնում է Տեառնընդառաջը և այդ առթիվ ԱՄՆ-ում ժողովրդականություն է վայելում շոտլանդական ասացվածքը՝ If Candlemas Day is bright and clear, there’ll be two winters in the year (Տեառն ընդ առաջը լուսավոր է և պարզ, ուրեմն տարվա մեջ երկու ձմեռ կլինի)։

Փենսիլվանիա գաղթած գերմանացիները ասում են՝ Wann die Grundsau ihre Schatte seht, noch sechs Wochen Winter ist was es meent (Եթե արջամուկը տեսնում է իր ստվերը, նշանակում է էլի վեց շաբաթ ձմեռ կլինի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջամկան օր» հոդվածին։