Արչիլ Կուրդիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչիլ Կուրդիանի
վրաց.՝ არჩილ გრიგოლის ძე ქურდიანი
Դիմանկար
Ծնվել էմարտի 13 (26), 1903
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1988
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ և Ստալինյան մրցանակ

Արչիլ Գրիգորի Կուրդիանի (վրաց.՝ არჩილ გრიგოლის ძე ქურდიანი, մարտի 13 (26), 1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1988), վրացի խորհրդային ճարտարապետ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970

Սովորել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1922-1929), 1936-1944 թվականներին՝ Թբիլիսիի գլխավոր ճարտարապետ։ 1959-1962 թվականներին՝ ՎԽՍՀ ճարտարապետական միության վարչության նախագահ։ Կուրդիանիի նախագծով կառուցվել են՝ Մոսկվայում՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ՎԽՍՀ տաղավարը (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), Թբիլիսիում՝ «Դինամո» մարզադաշտըը (1933-1937), Դիդուբեի կամուրջը (1954), Թբիլիսիի հեռուստակենտրոնը (1957) և այլ շինություններ։ 1948 թվականից դասավանդում է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1960 թվականից՝ պրոֆեսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Курдиани Арчил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 29