Արոն Ռալստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոն Ռալստոն

Արոն Լի Ռալստոնը (Aron Lee Ralston) (ծնված` հոկտեմբերի 27 1975թ.) ամերիկացի ալպինիստ է, ով հայտնի է դարձել 2003թ. մայիսին, երբ ԱՄՆ Յուտա նահանգի լեռներում մագլցելիս ձեռքը մնացել է ժայռաբեկորի տակ, և նա ստիպված անդամահատել է այն բութ դանակով:

Վերոնշյալ դեպքը նկարագրված է Ռալստոնի «Ժայռի և դժվար տեղի միջև» (Between a Rock and a Hard Place) ինքնակենսագրական գրքում, ինչպես նաև 2010թ․ «127 ժամ» (127 Hours) ֆիլմում:

[խմբագրել] Դեպքը

Բլյու Ջոն Կանյոնով (անգլ.`Blue John Canyon) [ԱՄՆ Յուտա նահանգի Մոաբ քաղաքի մոտ (Moab, Utah, USA)] ճանապարհորդելու ժամանակ (անգլ.` canyoneering՝ ներառում է գետի կիրճի լանջով բարձրանալով, իջնելով, նաև՝ լողալով անցնելը) կիրճի պատից ժայռաբեկոր է պոկվում և Ռալստոնի աջ ձեռքը արմունկից ներքև ջարդելով՝ մեխում այն կանյոնի պատին:
Ռալստոնը որևէ մեկին չէր պատմել իր ճանապարհորդական պլանները, ուստի գիտեր, որ իրեն չեն փնտրի:
Հինգ օր նա ապարդյուն փորձում է ձեռքը ազատել:
Ի վերջո, ենթադրելով, որ կմահանա՝ ժայռապատին փորագրում է իր անունը, ծննդյան ու ենթադրյալ մահվան ամսաթվերը, հաղորդագրություն ձայնագրում ընտանիքի համար:

Այնուհետև իբրև վերջին միջոց՝ Ռալստոնը սկսում է անդամահատել ժայռաբեկորի տակ մնացած ձեռքը. ուժով թեքում է ձեռքը այնքան, մինչև ոսկորները կոտրվում են, հետո՝ բութ դանակի և աքցանի (մտնում են գրպանի բազմագործառութային գործիքի [շվեյցարական դանակ՝ Swiss Army knife / Швейцарский армейский нож] կազմի մեջ) միջոցով կտրում կոտրվածքի մասում պահող հյուսվածքներն ու ջլերը:
Ժայռաբեկորի գերությունից ազատվելուց հետո Ռալստոնը պարանով իջնում է մոտ 20 մետրանոց պատի վրայով, այնուհետև ջրազրկված վիճակում կեսօրյա արևի տակ քայլում դեպի մոտ 13կմ հեռու գտնվող իր ավտոմեքենան (նա չուներ բջջային հեռախոս):
Բարեբախտաբար կանյոնից դուրս գալիս Ռալստոնը հանդիպում է մի հանգստացող ընտանիքի, ովքեր ահազանգում են իշխանություններին, և նա էվակուացվում է ուղղաթիռի միջոցով:

[խմբագրել] Հետաքրքիր փաստեր

  • Դեռևս 2002թ. Ռալստոնը թողել է աշխատանքը (ինժեներ «Ինտել» ընկերությունում), որպեսզի մագլցի Կոլորադոյի բոլոր 14,000 ֆուտից (4.27 կմ) բարձր լեռները ձմեռային պայմաններում:
  • 2005թ. Ռալստոնը դարձավ առաջին մարդը, ով մագլցել է Կոլորադոյի բոլոր վերոնշյալ լեռները՝ միայնակ և ձմեռային պայմաններում (այս նախագիծը նա սկսել էր դեռ 1997թ. և Բլյու Ջոն Կանյոնի դժբախտ պատահարը ընդամենը մի փոքր հետաձգել է իրականացումը):
  • Բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Դեննի Բոյլը (Danny Boyle) 2010թ․ նկարահանել է «127 ժամ» (127 Hours) ֆիլմը Ռալստոնի հետ տեղի ունեցած պատահարի մասին։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով