Արշավիր Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Մխիթարյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1912(1912-10-25)
Շիրվանշեխ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 21, 1956(1956-11-21) (44 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Արշավիր Վահանի Մխիթարյան (հոկտեմբերի 25, 1912(1912-10-25), Շիրվանշեխ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 21, 1956(1956-11-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխի գավառի Շերվանշեխ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և երեք տարի ուսուցչություն արել Ապարանի շրջանի Ալիքուչակ (հետո՝ Քուչակ) գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941 թվականին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1937-1942 թվականներին դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1944-1956 թվականներին եղել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պրոռեկտորը և հայ գրականության ամբիոնի վարիչը։ Մահացել է Լենինականում[1]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Ա. Մխիթարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Նարեկացի, Տաղեր։ Տեքստի թարգմանությունը, ներածությունն ու ծանոթագրությունները՝ Արշավիր Մխիթարյանի, Երևան, Հայպետհրատ, 1957, 128 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 392-393.