Արշակ Տիգրանյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Տիգրանյան վարժարան
անգլ.՝ TCA Arshag Dickranian School
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1981
Լուծարված է2015
ՀիմնադրիրԹեքեյան մշակութային միություն
Աշակերտներ276
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
ՀասցեԱմերիկայի Միացյալ Նահանգներ 1200 N. Cahuenga Blvd., Los Angeles, 90038
Կայքdickranianschool.org(անգլ.)

Արշակ Տիգրանյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1981 թվականին, Հոլիվուդում՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և Արշակ Տիգրանյանի նվիրատվությամբ։ Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ (1-12-րդ դասարաններ)։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, ազգային երգ, պար։ Աշակերտների թիվը՝ 276: Հրատարակում է տարեգիրք և պարբերաթերթ։ Դպրոցում գործում են Հակոբ Պարոնյան թատերախումբը, երգչախումբ, պարախումբ, մարզական խմբեր (թեթև աթլետիկայի, բասկետբոլի, կարատեի)

Արշակ Տիգրանյան վարժարանը դադարեցրել է իր գործունեությունը և փակվել 2015 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]