Արշակ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Մկրտչյան
Ծնվել է1880
ԾննդավայրԿտրած քար, Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբժիշկ
ԶավակներԵրվանդ, Սմբատ

Արշակ Մկրտչյան (1880, Կտրած քար, Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Մկրտչյանը ծնվել է մոտ 1880 թվականին, Վանի նահանգի Արճեշի գավառակի Կտրած քար գյուղում։ Ունեցել է եղբայրներ՝ Մանուկ (եղել է Կտրած քար գյուղի ռեսը, 1915 թվականին մահացել է բնական մահով), Իսրայել, Պապեր և քույրեր՝ Քիշմիշ, Դիլբար։ Բարձրագույն բժշկական կրթություն է ստացել։ Վանի նահանգի Բերկրիի գավառակի կենտրոն Բերկրի քաղաքում բժիշկ է աշխատել։

Եղել է անվանի և բազմահմուտ բժիշկ։ Նրան հիվանդի մոտ տարել են միայն կառքով և վճարել միայն ոսկեդրամով։ Եղել է ամուսնացած և ունեցել Երվանդ (ծնված 1906) և Սմբատ (ծնված 1908) որդիներին։

1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ ընտանիքի անդամները միմյանց կորցրել են։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդն ու Սմբատը գաղթականների քարավանով հասել են Ալեքսանդրապոլ և այնտեղ կորցրել միմյանց։ Սմբատը տեղավորվել է Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում։ Նա հետագայում ոչինչ չի իմացել եղբոր ու ծնողների ճակատագրի մասին, ուստի ենթադրել է, որ վերջիններս զոհվել են, այլապես ինչ-որ կերպ կգտնեին միմյանց։ Սմբատը Լենինականում (Ալեքսանդրապոլ) միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Երևան է տեղափոխվել։

Բժշկի թոռները՝ Երվանդ և Սոնա Սմբատի Մկրտչյանները 2008 թվականի դրությամբ ապրել են Երևանում։

Բժշկի Դիլբար քույրը և նրա ընտանիքն ապրում են Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոն Հրազդան քաղաքի Կոճոր թաղամասում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոռների՝ Երվանդ և Սոնա Սմբատի Մկրտչյանների հայտնած տեղեկությունը, 20-12-2008 թ.։