Արշակ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Մամիկոնյան
Ծնվել էդեկտեմբերի 18 (30), 1872[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 2, 1937(1937-11-02)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԼազարյան ճեմարան (1887)[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արշակ Սարգսի Մամիկոնյան (դեկտեմբերի 18 (30), 1872[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 1937(1937-11-02)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1928)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Մամիկոնյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1886-1887 թվականներին, երբ Պետրոս Ադամյանն ու Ստեփան Սաֆրազյանը հանդես են գալիս Մոսկվայում, Արշակը մասնակցում է նրանց ներկայացումներին։

1890 թվականին, ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժինը, Արշակ Մամիկոնյանը վերադառնում է Թիֆլիս, ընդունվում Հայոց դրամատիկական թատրոնի խումբ[2]։ Շուրջ տասը տարի խաղացել է նաև Ի. Փիթոևի ռուսական թատրոնում։ 1921-1923 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասան և հիմնադիրներից մեկը։ 1929 թվականից աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան։ Հանդես է եկել կոմիկական դերերով, որոնք աչքի են ընկել վարակիչ հումորով և կերպարի գունագեղությամբ[3]։

Խաղացած դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարթոլո՝ «Սևիլյան սափրիչ»
  • Զեմլյանիկա՝ «Ռևիզոր»
  • Սոլոմոն՝ «Քին»
  • Լուկա՝ «Հատակում»
  • Պոլոնիուս՝ «Համլետ»
  • Կակուլի՝ «Պեպո»
  • Ոսկան՝ «Չար ոգի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 25։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 192