Արշակուհի Թեոդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակուհի Թեոդիկ
արմտ. հայ.՝ Արշակուհի Թէոդիկ
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արշակուհի Ճեզվեճեան[1]
Ծնվել էհոկտեմբերի 11, 1875(1875-10-11)[2]
ԾննդավայրՕրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 2, 1922(1922-01-02)[1][3] (46 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա[1][3]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և բանասեր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱշխատավայրԾաղիկ, Մանզումեի էֆքյար, Սուրհանդակ, Բյուզանդիոն և Ժամանակ
ԱմուսինԹեոդիկ[1][3]
Изображение автографа
Արշակուհի Թեոդիկ Վիքիդարանում
 Arshakuhi Teodik Վիքիպահեստում

Արշակուհի Թեոդիկ (հոկտեմբերի 11, 1875(1875-10-11)[2], Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 2, 1922(1922-01-02)[1][3], Լոզան, Շվեյցարիա[1][3]), հայ գրող և բանասեր։

Թեոդիկի կինը։ Օրիորդական ազգանունը եղել է Ճեզվեճյան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանում, 1895 թվականին անցնելով Անգլիա, սովորել է Սքարբրը քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ աշխատակցել Լուսինյանի ֆրանս-հայ բառարանին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս և պաշտոնավարել Սկյուտարի ճեմարանում։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ» և այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցներին»։

Առանձին գրքով լույս է տեսել նրա «Ամիս մը ի Կիլիկիա» աշխատությունը (1910), որը գլխավորապես իր տպավորություններն են 1909 թվականի կոտորածից հետո ամայացած Կիլիկիայից։ Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-1912) միջին և բարձրագույն դասընթացներով։ Ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 AV Production (հայ.) — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 356-357.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակուհի Թեոդիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակուհի Թեոդիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 170