Արշալույս Բաբայան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Բաբայան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1905(1905-12-27)[1]
ԾննդավայրԽդրանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 30, 1990(1990-07-30)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1929)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1]
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և դասախոս
ԱշխատավայրԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Գրական թերթ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արշալույս Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 27, 1905(1905-12-27)[1], Խդրանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1990(1990-07-30)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մորական տատը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զանգեզուրի Խդրանց գյուղում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը, 1929 թվականին Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու և գրականություն դասավանդել Վ. Ի. Լենինի անվան բանֆակում։ 1935 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան։ 1937-1938 թվականներին հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-1951 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-1964 թվականներին՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-1948 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ 1963 թվականին «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ա. Բաբայանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 171 էջ։
  • Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
  • Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1962, 335 էջ։
  • Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=726
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 85-86.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 166.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Բաբայան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 186