Արնոլդ Շվասսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Կարլ Արնոլդ Շվասսման
Friedrich Karl Arnold Schwassmann
Ծնվել է 25.03.1870
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Մահացել է 19.01.1964
Քաղաքացիություն Գերմանիա
Ազգություն գերմանացի
Աշխատանք Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարան

Ֆրիդրիխ Կարլ Արնոլդ Շվասսման (գերմ.՝ Friedrich Karl Arnold Schwassmann; 1870 մարտի 25 - 1964 հունվարի 19), գերմանացի աստղագետ։

Շվասսմանը ստացել է իր Դոկտորի կոչումը Գյոթինգենում սովորելուց հետո 1890 թվականին։ 1897 թվականից աշխատել է Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարանում Հեյդելբերգ քաղաքում և մնացել է այնտեղ մինչև կենսաթոշակի անցնելը 1934 թվականին։

Առնո Վախմանի հետ համատեղ հայտնաբերել է կարճ պարբերականությամբ գիսաստղեր` 29P, 31P և 73P։

Հայտնաբերել է 22 աստերոիդ։