Արյունխմիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունխմիկ
Sanguisorba officinalis (8454656591).jpg
Արյունխմիկ դեղատու  ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Արյունխմիկ
Լատիներեն անվանում
Sanguisorba
[Ruppius] L., 1753
Հայերեն տարանուններ

Արյունածուծ, արյունխոտ,
կարմրագլխիկ, ջերմատակ

Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 25299
NCBI 57937
EOL 30021

IPNI34019

Արյունխմիկ (լատ.՝ Sanguisorba), արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու (S. officinalis

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը գրեթե մերկ է, ուղիղ, կողավոր, սնամեջ, վերևի մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ. Արմատամերձ տերևները կոթունավոր են, կենտփետրաձև, ցողունայինները՝ նստաղիր, սղոցաեզր, վերևից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ փայլատ, թխագորշ։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, առանց ծաղկաթերթիկների։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չոր, մանր, շագանակագույն սերմիկ է։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։ Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին և վերին լեռն, գոտիների ողողվող, անջրդի հովիտների մարգագետիններում ու բացատներում։ Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում՝ գորշ դեղնավուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png