Արմեն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմեն Վարդանյան
Ի ծնեԱրմեն Վաղարշակի Վարդանյան
Ծնվել է1923 ապրիլի 20
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էսեպտեմբերի 24, 1985(1985-09-24) (տարիքը 62)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Արմեն Վաղարշակի Վարդանյան (1923, ապրիլի 20, Երևան - 1985, սեպտեմբերի 24, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ (1973 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում։ 1955-1960 թվականներին եղել է «Սանպրոսվետ» կենտրոնական ԳՀԻ-ի և նրա հրատարակչության գլխավոր նկարիչ ու գեղարվեստական խմբագիր, 1969-1974 թվականներին՝ Երևան քաղաքի գլխավոր նկարիչ, 1972-1974 թվականներին եղել է Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի առաջին տնօրենը։

Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, պլակատի, ծաղրանկարի, գրքի և հաստոցային գրաֆիկայի բնագավառներում։ Վարդանյանի գործերն աչքի են ընկնում քաղաքացիական հնչեղությամբ, կոմպոզիցիայի դինամիկությամբ։ Ուսումնասիրել է մեծ վարպետների (Լեոնարդո դա Վինչի, Տիցիան, Ռեմբրանդ, Վելասկես և ուրիշներ) գեղանկարչության տեխնիկան և տեխնոլոգիան, 1956-1957 թվականներին կրկնօրինակել Ռեմբրանդի «Ինքնանկար Սասկիայի հետ» գործը, որն արժանացել է փորձագետների բարձր գնահատանքին։ 1965-1968 թվականներին աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում իբրև նկարիչ-վերականգնող, կատարել մի շարք եզակի վերականգնումներ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1944, 1963), Մոսկվայում (1962), Էջմիածնում (1965

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի «Արմենիա» խանութի «Երևանի առավոտը» որմնանկարը և «Հայաստան» խճանկարը (1950-1951)
  • «Բանաստեղծություն սխորհրդային անձնագրի մասին» (1950, Գրականության կենտրոնական թանգարան, Մոսկվա)
  • «Էլիս-Այլանդ» (1950, Մայակովսկու տուն-թանգարան, Մոսկվա)
  • «Չե՝ս անցնի» (1965, հայրենական մեծ պատերազմի թանգարան, Երևան)

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդի՝կ, զգոն եղեք» նկարաշարը (1960-1962)
  • «Մ․ Պավլովա» (1942, հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)
  • «Գ․ Գասպարյան» (1954, Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարան, Մոսկվա)
  • «Վ․ Դավթյան» (1942)
  • «Ե․ Քոչար» (1975) դիմանկարները
  • «Թույլ չե՝նք տա» (1955)
  • «Օգնի՛ր» (1973) պլակատները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 317