Արմեն Ռաֆայելի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ռաֆայելի Աղաջանյան
28 ապրիլի, 1965 - 28 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ֆիզուլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Արմեն Աղաջանյան (28 ապրիլի, 1965, Ստեփանակերտ - 28 դեկտեմբերի, 1993, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Աղաջանյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 28-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը։ Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում ստացել է ծեփագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Ազգային ազատագրական պայքարի առաջին կամավորականներից էր։ Ծառայել է Շուշիի գնդում։ Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի շրջանների մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 28-ին Ֆիզուլիում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» և «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]