Արմեն Շեկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՇեկոյան.jpg

Արմեն Շեկոյան (ծնվել է Մարտի 28,1953, Երևան), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ և լրագրող է։

Կենսագրույթուն[խմբագրել]

Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ Մշակույթի նախարարությունում։ Որոշ ժամանակ եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել]

Արմեն Շեկոյանի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել է ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Պարգևներ[խմբագրել]

Հրատատակված գրքերը[խմբագրել]

  • Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004։
  • Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Երևան, 2003։
  • Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Երևան, 2000։
  • Թուղթ ու գիր, (Բանաստեղծությունների ժողովածու), 1991
  • Բախտ, (Բանաստեղծությունների ժողովածու), 1987
  • Ճոճք, (Բանաստեղծությունների ժողովածու), 1982
  • Ճամփորդ արևը (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
  • Անձրև, անձրև, մի արի (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Հղումներ[խմբագրել]