Արմեն Ղուլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ղուլարյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1954(1954-09-25) (69 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարապետ
Կուսակցությունանկուսակցական
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Արմեն Հրանտի Ղուլարյան (սեպտեմբերի 25, 1954(1954-09-25), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ (2021-2024)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 25-ին Իջևանում։ Հայաստանի զինված ուժերի գնդապետ է։ Ճարտարապետների միության անդամ է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է։ Ունի երկու որդի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961-1971 Իջևանի ռուսական միջնակարգ դպրոց
  • 1971-1976 - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1980 - Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ՝ ճարտարապետության բաժնի խմբի ղեկավար
  • 1980-1988 - Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
  • 1988-1990 - ՀԿԿ Իջևանի շրջկոմ՝ արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
  • 1990-1996 - Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ՝ նախագահ
  • 1996-1999 - Իջևանի քաղաքապետ
  • 1999-2014 - Հայաստանի Տավուշի մարզպետ։
  • 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2014-2016 - ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ[3]։
  • 2016-2018 - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
  • 2018-2021 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
  • 2021 թվականի հունվարի 27-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Ազատվել է 2024 փվականի հունվարի 3-ին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
  • «Ջիմ Թորոսյան» մեդալ
  • ՀՀ վարչապետի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հուշամեդալներով

Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» և մի շարք այլ գերատեսչական մեդալներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից».
  2. «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.

3. «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԱՅՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախորդող
Պավլիկ Ասատրյան
ՀՀ Տավուշի մարզպետ
Արմեն Ղուլարյան

1999—15 մայիսի 2014
Հաջորդող
Հովիկ Աբովյան