Արմեն Խաչատրյան (Թոփչյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Խաչատրյան
Ծնվել էհունվարի 30, 1909(1909-01-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1967
Վախճանի վայրՓարիզ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932)
ԱշխատավայրԱրխիտեկտուրա ՍՍՍՌ (ամսագիր)
Արմեն Խաչատրյան Վիքիդարանում

Արմեն Եղիշի Խաչատրյան (Թոփչյան) (հունվարի 30, 1909(1909-01-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1967, Փարիզ), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։

Աստվածատուր Խաչատրյանի որդեգիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1932-1936 թվականներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, 1936-1946 թվականներին Մոսկվայում՝ Կարո Հալաբյանի խմբագրած «Արխիտեկտուրա ՍՍՍՌ» (ռուսերեն) ամսագրում։

Հրատարակվել են Խաչատրյանի հայկական ճարտարապետությանը նվիրված երկու հիմնարար աշխատություն՝ «Հայ ճարտարապետության վերլուծական» (1949 թվական, Դլեմոնի մրցանակ) և «Հայերի ճարտարապետությունը 4-6-րդ դարերում» (երկուսն էլ՝ ֆրանսերեն, 1971 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայկական ճարտարապետություն, տես Հայկական ճարտարապետության հուշարձանները, Բեյրութ, 1972.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Խաչատրյան (Թոփչյան)» հոդվածին։