Սովորել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում։ Խմբագրել է «Մասիս»(190)-1908), «Չեզոք» (1910-1912) թերթերը, աշխատել «Բյուրակն» (1900-1905), «Առավոտ» (1909-1910) թերթերի խմբագրություններում։ Հրատարակել է «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909) ուսումնասիրությունը ևն։ 1911-1914 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ 1919 թվականին լույս է ընծայել Մեծ Եղեռնին նվիրված ԱՄՆ դեսպան Հերնի Մորգենթաուի հուշերի հայերեն թարգմանությունը՝ «Ամերիկյան դեսպան Մր․ Մորկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները» խորագրով։ 1931 թվականից բնակություն է հաստատել Մարսելում, որտեղ հիմնել է տպարան։ Ենովք Արմենը եղել է Ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի պատվավոր նախագահը[3][4]։
Ենովք Արմէն, Կինը (Պատմուածքներ), Կ. Պոլիս, տպարան Ծաղիկ (Սագաեան), 1906։
Ենովք Արմէն, Վեղարաւոր սատանան։ [ Մաղաքիա Օրմանեանին ], Ա. տ.: Ա. հ, 1908։
Ենովք Արմէն, Ազգային սահմանադրութիւնը եւ Ազգային երեսփոխանական ժողովը։ Ձօնուած հայ ժողովուրդին, Կ. Պոլիս, տպագրութիւն Արշակ Կարոյեանի, 1908։
Ենովք Արմէն, Թրքահայ գրականութիւնը մամուլի ազատութեան թուականին, Կ. Պոլիս, տպարան Շանթ, 1909։
Ճէլալ Նուրի, Մղձաւանջ, վէպ համիտեան կեանքէ, թարգմանեց Ենովք Արմէն, Կ. Պոլիս, տպ. Օննիկ Բարսեղեան եւ որդի, 1911։
Ենովք Արմէն, Հայ նոր բանաստեղծները։ Ա. Հրանտ Նազարեանց, Կ. Պոլիս, Տպագր. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1911։
Ենովք Արմէն, Արշակ Չօպանեան։ Կեանքը եւ գրական ու հասարակական գործունէութիւնը։ (Լէքչըր՝ խօսուած՝ Ատա-Բազար՝ Հայուհեաց Վարժարանի եւ Պարտիզակ՝ Ամերիկեան Բարձր. Վարժարանի (1912) մեջ), Կ. Պոլիս, տպարան Ռ. Սագաեան, 1913։
Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Տպագրութիւն Ա. Կարօեան, 1918։
Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմեն, երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպարան Օ. Արզուման, Պ. Պալենց գրատան հրատարակութիւն, 1919։
Ամերիկեան դեսպան Մր. Մօրկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Օ. Արզուման, 1919։
Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները։ Ֆաքսիմիլային հրատարակություն, թարգմ. Ենովք Արմէն, Երևան, «Լույս», 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 93)։