Արմեն Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Գրիգորյանց
Ծնվել էսեպտեմբերի 28, 1918(1918-09-28)[1]
ԾննդավայրԱնդիժան, Andizhansk Uyezd, Ֆերգանայի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1]
Վախճանվել էմարտի 26, 1976(1976-03-26)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան (1939)[1]
Մասնագիտությունբեմանկարիչ
Պարգևներ

Արմեն Բագրատի Գրիգորյանց (սեպտեմբերի 28, 1918(1918-09-28)[1], Անդիժան, Andizhansk Uyezd, Ֆերգանայի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1] - մարտի 26, 1976(1976-03-26)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բեմանկարիչ։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1955

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը (1939)։ Աշխատել է Տաշքենդի, Վիլնյուսի և այլ քաղաքների թատրոններում։ 1953-ից 1962 թվականներին եղել է Բելառուսիայի Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական, 1962 թվականից՝ Յա․ Կուպալայի անվան թատրոնների գլխավոր նկարիչ։ Ձևավորել է Իբսենի «Նորա» (1954), Բյադուլյայի «Սոխակ» (1956), Սիմոնովի «Չորրորդը» (1962), Սունդուկյանի անվան թատրոնում՝ Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» (1960), Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961), Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (1964), Սունդուկյանի «Պեպո» (1966) և Ռոզովի «Իրիկնամուտից մինչև կեսօր» (1971) ներկայացումները։ Բելառուսական «Կարմիր տերևներ» (1957), «Պոլեսյան լեգենդ» (1963) կինոֆիլմերի նկարիչ-բեմադրողն Է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227