Արմեն Աբաղյան
Տես նաև Աբաղյան
Արմեն Արտավազդի Աբաղյան (1933, հունվարի 1 - 2005, նոյեմբերի 18), հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)։
Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը (1956)։1954-ից աշխատել է Ռուսաստանի ԱԷԿ-ների շահագործման գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) գլխավոր տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ների շահագործման անվտանգության ու հուսալիության խնդիրներին։ Աբաղյանի ղեկավարությամբ մշակվել են անցումային և վթարային ռեժիմներում ԱԷԿ-ների բլոկների մաթեմատիկական մոդելները, ստեղծվել ԱԷԿ-ների խափանումների, դադարների և վթարային վիճակների վերաբերյալ տվյալների կուտակման տեղեկատվական ճյուղային կենտրոններ։
Հայրենիքին մատուցած ծառայություններ համար պարգևատրվել է 2--րդ աստիճանի շքանշանի։ ՀՀ Մովդես Խորենացու անվան մեդալակիր է։[1]
Մահացել է Մոսկվայում` զոհ գնալով հրդեհի։[2]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 7։
- ↑ Ա. Աբաղյանի մահախոսականը «Ազգ» օրաթերթում