Արմեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեններ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայկական լեռնաշխարհ
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Արմեններ, հայալեզու ցեղախումբ Հայկական լեռնաշխարհում, Արմենի-Շուպրիա երկրի հիմնական բնակչությունը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրիա-ուրարտական ծագում ունեն «Արմենի», «Արմենիա», «Արմինա» անունները։ Արմենի նշանակում է Արմենների երկիր։ Օտարները Հայաստանը կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից)։ Անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագած է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արամանյակ նահապետի՝ անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։ Արմեն ժողովրդի մասին առաջին անգամ հիշատակվում է Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ Վշտասպյանի (մ.թ.ա. 522—486) արձանագրության մեջ։ Նրա կառավարման ժամանակ, բացի մի շարք այլ ժողովուրդներից, նրա դեմ ապստամբել էին նաև արմենները, որոնք ցանկանում էին անկախություն ձեռք բերել։ Այս ապստամբությունը մանրամասն նկարագրված է Բեհիսթունյան (Քիրմանշահի մոտ) բարձր ժայռի վրա քանդակած Դարեհ Ա-ի բևեռագիր արձանագրության մեջ, որը գրված է երեք լեզվով՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն։ Արմենների երկիրն այս արձանագրության մեջ անվանված է «Արմենիա», իսկ ժողովուրդը՝ արմեններ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենները վաղուց ապրել են Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան և Փոքր Ասիայի արևելյան մասում։ Ասորեստանյան արձանագրություններում Արմենները հիշատակվում են «ուրումե», իսկ ուրարտական արձանագրություններում՝ «ուրմե» կամ «արմե» անուններով, Հոմերոսը հիշատակում է արիմներ ժողովրդի անունը։ Մ․թ․ա․ 23-րդ դարում գրված մի արձանագրությունում հիշատակվում է, որ Աքքադի Նարամսին թագավորի դեմ են ելել 17 թագավորներ, որոնցից 11-րդը Արմանի երկրի Մադակինա թագավորն է։ Երկրորդ հիշատակությունը Սարգոնի (մ․թ․ա․ 2334-2284) մի արձանագրությունում է, ըստ որի Արմանի երկիրը Սարգոնի տիրապետության տակ է եղել։ «Ուրումե» տարբերակով առաջին անգամ հիշատակավել է Ասորեստանյան թագավոր Թիգլաթպլասար Ա թագավորի (մ․թ․ա․ 1115-1077) ժամանակ։ Նա հիշատակել է որ ուրումեացիները գրավել են Շուպրիա երկրի Ալզի և Աղձնիքի շրջանները։ Ուրարտացիներից առաջինը Մենուա արքան է արշավել Արմենի-Շուպրիայի վրա, այն կոչելով Ուրմեուխի։ Մ․թ․ա․ 773 թվականին Արգիշտի Ա-ը արշավում է Ուրմեի վրա, ավերելով և 24 հազար գերի տանելով։ «Արմե» ձևով առաջին անգամ հիշատակվում է Սարդուրի Բ-ի օրոք։ Նա 3 արշավանքներ է ձեռնարկում տանելով 8500 գերիներ։ Հերոդոտոսից և հունական այլ հեղինակներից հայտնի է դառնում, որ Հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել երկու սատրապություններ՝ 18-րդը, որի բնակիչները առավելապես ալարոդներ են, և 13-րդը, որի բնակիչները առավելապես արմեններ են[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայրենագիտական էտյուդներ», Կամսար Ավետիսյան, Երևան, 1979, էջ 264․
  2. Предыстория армянского народа, И.М․Дьяконов, с. 238—239, прим. 126