Արմենիակոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդիայի թեմերը 780 թ-ին։

Արմենիակոն կամ Արմենիակ (հուն․՝ Θέμα Άρμενιάκων), բանակաթեմ Բյուզանդիայի արևելքում՝ պատմական Փոքր Հայքի տարածքում։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ Արմենիակոն թեմը հիշատակվում է դեռևս 629 թ-ի բյուզանդա-սասանյան պատերազմի ընթացքում, թեմի մասին պաշտոնական փաստաթղթերում հիշատակվում է միայն սկսած 667 թ-ից։ Արմենիակոն թեմում գտնվում էին Բյուզանդիայի բանակի արևելյան ուժերը, որոնք ջախջախվելով արաբներից նահանջել էին Փոքր Ասիա։ Բացի Փոքր Հայքից թեմը ընդգրկում էր նաև Պաֆլագոնիան, Պոնտոսն ու Կապադովկիան։ Արմենիակոն թեմի բնակչության մեծ մասը հայեր էին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի մայրաքաղաքը Ամասիան էր, իսկ ղերկավարում էր այն ստրատեգոսը, ով տարեկան ստանում 40 ֆունտ ոսկի։ Հայտնի է, որ 9-րդ դարում Արմենիակոն բանակաթեմի ստրատեգոսը ղեկավարում էր 9000-անոց բանակ և իր հսկողության տակ ուներ 17 ամրոց։ Արմենիակոն թեմի չափսն ու հարևանությունը մուսուլմանների հետ դարձնում էին նրա ստրատեգոսին կարևոր քաղաքական դեմք, ով 8-րդ դարում մասնակցեց մի շարք հեղափոխությունների։ Թեմի հզորությունը թուլացնելու նպատակով 9-րդ դարում վերջինիս կազմից հանվեցին Խարսիանն ու Կապադովկիան, 819 թ-ին՝ Պաֆլագոնիան ու Խալդիան, իսկ 863 թ-ին՝ Կոլոնեան։ Արմենիակոնի ստրատեգոսի իշխանության տակ մնաց միայն Փոքր Հայքի և Պոնտոսի որոշ շրջաններ։

Բյուզանդիայի թեմերը 950 թ-ին։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմը մնաց Բյուզանդական կայսրության կազմում ընդհուպ մինչև 11-րդ դարի վերջը։ Կրելով ջախջախիչ պարտություն Մանազկերտի ճակատամարտում, Բյուզանդիան կորցրեց իշխանությունը Արմենիակոն թեմի նկատմամբ, որտեղ մի քանի ամսով իշխանության անցավ նորմանացի վարձկան Ռուսսել դե Բեյլը։ Չնայած Ալեքսիոս Ա Կոմնենոսը ջախջախեց Ռուսսելին, շուտով թեմը նվաճեցին սելջուկ-թուրքերը։ Կոմնենոսները բոլոր ջանքերը ետ բերելու կորցրածը անցան ապարդյուն։ Հայերը շարունակեցին բնակվել թեմի տարածքում մինչև Հայոց Ցեղասպանությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]