Արմենակ Բամբուքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Խաչատուրի Բամբուքճյան
ԾննդավայրՆիկոմիդիա, Բրուսայի նահանգ
Մահացել է18 փետրվարի, 1915
Մահվան վայրՍեբաստիա
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍեբաստիայի զինվորական հիվանդանոց

Արմենակ Խաչատուրի Բամբուքճյան (Նիկոմիդիա, Բրուսայի նահանգ - 18 փետրվարի, 1915, Սեբաստիա), հայ բժիշկ։

Ծնվել է Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի կենտրոն Նիկոմիդիա քաղաքում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և Սեբաստիայի զինվորական հիվանդանոցում ծառայել որպես զինվորական բժիշկ։ Մահացել է 1915 թվականի փետրվարի 18-ին Սեբաստիայում, ժան­տախ­տից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։