Արմավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմավիր մայրաքաղաքից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Քաղաք
Արմավիր
Armavir central square.jpg
Արմավիր կենտրոնական հրապարակը
40°09′00″ հս. լ. 44°02′24″ ավ. ե. / 40.15° հս. լ. 44.04° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արմավիրի
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան
Այլ անվանումներ մինչև 1932Սարդարապատ
մինչև 1992Հոկտեմբերյան
Տվյալ կարգավիճակում 1947-ից
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 45 100 մարդ (2001)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն արմավիրցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ 374 (237)
##Արմավիր (Հայաստան)
Red pog.png

Արմավիր, քաղաք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, նրա վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արմավիր (պատմական քաղաք)

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. IV-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշես Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավարի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսաջյունով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։

Քույր-քաղաքներ[խմբագրել]


Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]