Արմագեդոն
Արմագեդոն (հին հունարեն` Ἁρμαγεδών), վայր, որտեղ ըստ Նոր կտարակարնի Հայտնության գրքի, պետք է տեղի ունենա պատերազմ չարի և բարու միջև` խորհրդանշելով աշխարհի վերջը: Ունի բազմանշանակ մեկնաբանություն. ներկայացվում է ինչպես որպես իրական, այնպես էլ` խորհդանշական տեղանք: Հանդես է գալիս նաև իր ծագումնաբանական իմաստով:
«Արմագեդոն» եզրույթն օգտագործվում է Նոր հունական կտակարանում (Հայտնություն 16:16). Կա կարծիք, որ այն կապ ունի եբրայական Մագիդո լեռան (הר מגידו) հետ, որը հին ժամանակներում եղել է մարտերի վայր (մ.թ.ա. 15-րդ դ., մ.թ.ա. 609թ.): Ժամանակակից Մագիդոն քաղաք է, որը գտնվում է Կիշոն գետի տարածքում` Գալիլեյան ծովի հարավային ափից 40կմ հարավ-արևմուտք:
Համաձայն նախահազարամյա քրիստոնեական մեկնաբանություններից մեկի` Մեսիան պետք է վերադառնա երկիր և Արմագեդոնի ճակատամարտում պարտության նախաքրիստոսին ("գազանին") և սատանային: Այնոյհետև սատանայի մարմինը կնետվի մի անհատակ փոս կամ ձոր ու այնտեղ կմնա 1000 տարի (մեկ և Մագոգին] (երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ): Նրանք ճամբարում կտեղավորեն իրենց շրջապատող "սուրբ արարածներին" և "սիրելի քաղաքը"` [Երուսաղեմը]: Աստված երկնքից կուղարկի կրակ, որը հազարամյակն ավարտվելուն պես ագահաբար կխժռի Գոգին ու Մագոգին: Սատանան, մահը, դժոխքն ու բոլոր նրանք ում մասին չի գրված Կյանքի գրքում այնուհետ նետվելու են [Գեհենայի] (ծծումբով այրվող կրակի լիճ) մեջ: [1]
Քրիստոնեություն [խմբագրել]
Մեգիդոյի անունը Հին կատակարանում նշված է տասներկու անգամ, որից տասը հիշատակում են հին Մագիդո քաղաքին, իսկ երկուսը` "Մագիդոյի հարթավայրին": Հին կտակարանի այս հատվածներից ոչ մեկում Մագիդոն չի ներկայացում որպես որոշակի մարգարեական հավատքների հետ կապված քաղաք:
Նոր կտակարանում Արմագեդոն քաղաքին վերաբերող միակ հիշատակումը արված է Հայտնության գրքում (16:16): Այն նույնպես չի անում որրևէ կանխատեսում այդ քաղաքում կայանալիք մարտական գործողությունների մասին: Փոխարենը այնտեղ կա ակնարկ, որ նրանք մի օր բոլոր թագավորներին հավաքելու են ... Արմագեդոնում: Սակայն Հայտնության 16:14 գլխի հիման վրա կազմված ենթատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ հավաքույթի նպատակը ["Ամեննազոր Աստծու մեծ օրվա պատերազմն է"]: Նոր կատակարանի այսպիսի խորհրդանշական և խորհդավոր թվացող ձևակերպումը որոշ գիտնականի բերում է այն եզրահանգման, որ Արմագեդոն լեռը պետք է լինի իդեալականացված վայր: